Կատարյալը մեր կողքին է

Կատարյալը մեր կողքին է

Մարդիկ, ում ամուսնությունը երջանիկ է, հակված են հավատալու, որ հենց իրենց ամուսինն է կատարյալ տղամարդու կամ կատարյալ կնոջ օրինակը։ Այս եզրակացության է եկել Մարսել Զենտները, ով Ժնևի համալսարանի գիտաշխատող է։

Նա խնդրել է հիսուն ամուսնական զույգի նկարագրել կատարյալ զուգընկերոջ անձնային որակները, իսկ որոշ ժամանակ անց խնդրել է պատմել իրենց իրական ամուսնու մասին։ Պարզվել է, որ նկաագրելով իրենց կատարելատիպին՝ կանայք և տղամարդիկ նշում են հենց իրենց զուգընկերոջ բնավորության գծերը։

Հետազոտության հեղինակները նաև նկատել են, որ կատարյալ կերպարի մասին մեր պատկերացումները խիստ տարբերվում են։ Պարզվել է, որ մենք չունենք մեկ միասնական կերպար («հրաշալի ամուսին», «հրաշալի կին»), որը թելադրված լինի համաժողովրդական մշակույթով և չկա բնավորության այնպիսի մի գիծ (ուրախ, կշռադատող, պատասխանատու և այլն), որը մարդուն, ով կրում է այդ գիծը, դարձնի ցանկալի բոլորի համար։

views 1740
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն