Մարզումների բարենպաստ ազդեցությունը մոր և պտղի վրա

Մարզումների բարենպաստ ազդեցությունը մոր և պտղի վրա

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում կանոնավոր մարմնամարզությունը բարելավում է ինչպես մայրիկի, այնպես էլ պտղի սրտի աշխատանքը: Մարզվելու արդյունքում դանդաղում է սրտի ռիթմը, ինչը խոսում է սրտի լավ վիճակի մասին, և այդ դանդաղ ռիթմը պտղի ծնվելուց հետո դեռ մեկ ամիս պահպանվում է: Այնպես որ, ամենաառաջին բանը, որ կարող է մայրիկն անել իր և իր ապագա փոքրիկի սրտանոթային առողջությունը բարելավելու համար, հղիության ընթացքում մարզվելն է:

Հետազոտությունն անցկացնող հոգեբան-բժիշկները նշում են, որ մայրիկի մարզվելու ազդեցությանը ենթարկվելն իր հերթին ազդում է պտղի նյարդային համակարգի և սրտի զարգացման վրա: Նույնիսկ ծնվելուց հետո, երբ արդեն այդ ազդեցությանը պտուղը չի ենթարկվում, նրա առողջության մեջ դրա հետևանքը զգալի է. վերջիվերջո փոքրիկն արդեն իսկ առողջ սրտով է ծնվում:

Դեռ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով է այդ ազդեցությունը տեղի ունենում, սակայն ենթադրվում է, որ մարզվելու ընթացքում մայրիկի օրգանիզմում արտադրվող հորմոնները կամ աճի գործոնն են պատճառը, որոնք ներթափանցում են ընկերք և ակտիվացնում պտղի զարգացումը:

Հղիության ընթացում մարզվելն օգնում է մեղմացնել մեջքի ցավերը, նվազեցնում է մայրիկի արյան ճնշումը և բարձրացնում է տրամադրությունը: Եթե կինն առողջ է և անհատական հակացուցումներ չկան, շատ վարժություններ անվտանգ են հղիության ընթացքում, օրինակ վազքը, քայլքը, լողը և այլն:

Կարդացեք՝ Սպորտը և հղիությունը. ինչպե՞ս համատեղել:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…