Ըմպելիքները հղիության ընթացքում

Ըմպելիքները հղիության ընթացքում

Այն, որ հեղուկի անհրաժեշտ քանակությունն օրգանիզմի բնականոն կենսագործունեության գրավականն է, բոլորին է հայտնի։ Բժիշկները խորհուրդ են տալիս օրական նվազագույնը երկու լիտր ջուր խմել։ Հարց է առաջանում։ Արդյո՞ք ջրի պահանջմունքը փոխվում է հղիության ընթացքում։ Այս հարցն արդիական է հատկապես հղիության երկրորդ կեսին, երբ շատերն այտուցվածություն են ունենում։

Կարդացեք՝ Ինչպե՞ս վարժվել ավելի շատ ջուր խմելուն

Հղիության առաջին կեսին՝ քսաներորդ շաբաթում, հեղուկի բնական քանակությունը պետք է կազմի 1,5–2 լիտր։ Այդ ծավալը կլրացնի ջրի պակասը, կնպաստի օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը, ինչը շատ կարևոր է տոքսիկոզի դեպքում, ինչպես նաև օգնում է կանխել փորկապությունը։ Մեզի հետազոտության նմուշում սպիտակուցի բացակայության և անոթային ճնշման բարձրացման նշանների դեպքում խմելու ռեժիմը պետք է պահպանվի օրական երկու լիտրի մակարդակում։ Ըստ ցուցման սահմանափակում են աղի քանակությունը։ Ընդ որում՝ շատ կարևոր է, որ հիմնական հեղուկը հղի կնոջ համար լինի ջուրը, որը պետք է կազմի օրվա ընթացքում խմած հեղուկի ընդհանուր ծավալի 2/3-ը։

Ջուրը կարող է լինել բնական աղբյուրի, սառցաջուր, բայց ոչ հանքային, քանի որ դրանում պարունակվող հանքային աղերը կարող են ծանրաբեռնել երիկամները, ինչպես նաև շատացնել այտուցվածությունը։

Հղիության ընթացքում ցանկալի է չտարվել թեյով՝ ոչ սև, ոչ կանաչ, և ոչ էլ սուրճով, քանի որ այդ ըմպելիքները կոֆեին են պարունակում։ Բացառություն են հիպոտոնիայի հակվածություն ունեցող ապագա մայրերը, սակայն անգամ նրանք չպետք է թունդ սուրճ կամ թեյ խմեն։ Շատերը կարծում են, որ կանաչ թեյն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան սևը։ Սխալ է։ Կանաչ թեյն ավելի շատ կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում, և կոֆեինի քանակն էլ բնավ քիչ չէ։

Կարդացեք՝ Կարելի՞ է կանաչ թեյ խմել

Առույգացնող ավանդական ըմպելիքները կարելի է փոխարինել մրգային և հատկապես խոտաբույսերով թեյերով։ Կարելի է թրմել և մեղրով խմել երիցուկը, դաղձը, մորու, հաղարջի տերևները, մասուրը և արոսենու պտուղները։

Չի կարելի գազավորված ըմպելիքներ խմել, հատկապես քաղցր, որոնք մեծ քանակությամբ քիմիական նյութեր են պարունակում։ Գազավորված ըմպելիքները նպաստում են գազագոյացմանը, ուժեղացնում խմորման գործընթացները։ Ավելի նպատակահարմար է խմել բնական հյութեր՝ պատրաստված բնական մրգերից և բանջարեղենից։

Կարդացեք՝ Գազավորված ըմպելիքները հղիության ընթացքում

Հարկավոր է օրվա ընթացքում ճիշտ բաշխել հեղուկը։ Քնելուց երկու-երեք ժամ առաջ պետք է նվազագույնի հասցնել հեղուկի քանակությունը։ Որպեսզի չմոռանաք հաճախ ջուր խմել, կարող եք օգտագործել հեռախոսի զարթուցիչը։

views 38224
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը