Հղիություն և շնչառական սուր հիվանդություններ

Հղիություն և շնչառական սուր հիվանդություններ

Շնչառական սուր հիվանդությունները բնորոշվում են շնչառական համակարգի տարբեր բաժինների ախտահարմամբ, կարճատև գաղտնի շրջանով, տենդով և թունահարությամբ։ Այդ շարքին են դասվում ինչպես շնչառական սուր վիրուսային հիվանդությունները, այնպես էլ բակտերիաներով պայմանավորված հիվանդությունները՝ գրիպ, պարագրիպ, ադենովիրուսային, շնչառական-սինցիտիալային, ռինովիրուսային և ռեովիրուսային վարակներ։

Կանխարգելումը

Կանխարգելման ընդհանուր միջոցները ներառում են հիվանդ մարդկանց հետ շփման սահմանափակում, վիտամինների ընդունում։ Կարևոր նշանակություն է ձեռք բերում ժամանակին պատվաստումը, հակավիրուսային դեղամիջոցների ընդունումը։

Հղիության բարդությունների ախտածագումը

Վարակային սուր պրոցեսը հղիության առաջին եռամսյակում ուղղակիորեն ազդում է պտղի վրա՝ դառնալով վերջինիս մահվան պատճառ։ Մի շարք դեպքերում ախտահարվում է ընկերքը և հետագայում առաջանում է ընկերքային անբավարարություն, պտղի աճի հապաղում և պտղի ներարգանդային վարակման պաթոլոգիա։

Կլինիկական պատկերը

Գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից մինչև երկու օր։ Հիվանդությունն սկսվում է սուր տեսքով՝ ջերմության բարձրացում մինչև 38–40° С, արտահայտված ընդհանուր թունահարություն (գլխացավ, թուլություն, ձեռքի մկանների, ոտքերի, գոտկատեղի, աչքերի ցավ, ադինամիա, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում)։ Տենդը տևում է 3-5 օր, ջերմությունը կրիտիկական անկում է ունենում՝ առատ քրտնարտադրությամբ։

Գեստացիայի բարդություններ

Առաջանում են զարգացման արատներ, հղիության ընդհատման վտանգ, պտղի ներարգանդային վարակում, ընկերքային անբավարարություն՝ ներարգանդային զարգացման հապաղմամբ և պտղի քրոնիկական հիպոքսիայով։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է անամնեզի, ֆիզիկական զննման, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքների հիման վրա։

Բուժումը

I եռամսյակ։ Շնչառական սուր հիվանդության ախտանշանների վերացում, հետագայում՝ հղիության զարգացման, պտղի ձևավորման վերահսկում։ Բարդությունների առաջացման դեպքում (պնևմոնիա, օտիտ, սինուսիտ) իրականացնում են պաթոգենետիկական հակամանրէային, հակաբորբոքային և իմունախթանիչ թերապիա։ Գրիպի դեպքում դիմում են հղիության արհեստական ընդհատման, եթե զարգացման անոմալիաների վտանգը մեծ է լինում։

II և III եռամսյակում կատարում են ինտերֆերոններով թերապիա, մանրէային վարակման դեպքում օգտագործում են հակաբիոտիկներ՝ հաշվի առնելով պտղի վրա թողնելիք վնասակար ազդեցությունը։ Անհրաժեշտության դեպքում անցկացնում են հղիության ընդհատման, ընկերքային անբավարարության վտանգի բուժում։

Ծննդալուծման ժամանակի և մեթոդի ընտրություն

Ծննդալուծումը սուր շրջանում լի է ծննդաբերության անոմալիաների, արնահոսության, ինչպես նաև հետծննդաբերական թարախային-սեպտիկական բարդությունների առաջացման վտանգով։ Ծննդալուծումն անցկացվում է վարակային սուր պրոցեսի թուլանալուց հետո։ Նախընտրելի է ծննդաբերել բնական ճանապարհով։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար