Միգրենը և հղիությունը

Միգրենը և հղիությունը

Գրեթե յուրաքանչյուր 4-րդ կին կյանքում գոնե մեկ անգամ բախվել է միգրենի խնդրին: Տղամարդիկ մոտ երեք անգամ ավելի քիչ են հակված այս հիվանդությանը: Բարեբախտաբար հաճախ հղիության ընթացքում նկատվում է բարելավում, բայց, դժբախտաբար, ծննդաբերությունից հետո միգրենը վերադառնում է: Ոչ բոլոր գլխացավերն են (նույնիսկ շատ ուժգին) համարվում միգրեն: Եթե ունեցել եք պարբերաբար կրկնվող գլխացավեր, ապա հղիությունից առաջ խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք դրանց առաջացման պատճառները:

Եթե ընդունում եք միգրենի կամ սրտխառնոցի դեմ դեղամիջոցներ, խոսեք բժշկի հետ մինչև հղիությունը, որովհետև հնարավոր է՝ անհրաժետ լինի բուժման մեջ փոփոխություններ մտցնել: Եթե բուժման սխեմայում ընդգրկված են նաև դեղամիջոցներ, որոնք ներարկման եղանակով եք ընդունում, ապա դրանցից ստիպված եք հրաժարվել, քանի որ չկան հղիության ընթացքում դրանց կիրառման անվտանգության մասին տվյալներ: Միգրենի կանխարգելիչ դեղամիջոցները, կրկին բժշկի հսկողությամբ, անրաժեշտ է դադարեցնել նախքան հղիանալը: Ընդհանուր առմամբ որպես ցավազրկող նախընտրելի է օգտագործել պարացետամոլը: Կարող եք նաև իբուպրոֆեն օգտագործել, եթե պարացետամոլը չօգնի, բայց 30 շաբաթական հղիությունից ոչ ուշ:

Փորձեք հեռու մնալ այնպիսի գործոններից, ինչպիսիք են սթրեսը, քնի կամ որոշակի սննդային ռեժիմի խախտումը, որոնք կարող են առնչվել միգրենի հետ: Նաև կօգնի արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկումը: Դրա համար անհրաժեշտ է կարճ ընդմիջումներով ընդունել բարդ ածխաջրատներ, որոնք պարունակվում են մակարոնեղենի, կարտոֆիլի և հացի մեջ (քաղցր մթերքների փոխարեն):

Ոչ դեղորայքային բուժման այլ մեթոդները ներառում են՝

  • հաճախակի տաք վաննաները, 
  • ցավի օջախում սառույց տեղադրելը, 
  • պառկած դիրքի փոխարեն կանգնած դիրքում մնալը,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունից խուսափելը, 
  • աչքերի և ականջների բորբոքումից խուսափելը:
views 10915
«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ