Բեղմնականխիչ ո՞ր միջոցներն ընտրել ծննդաբերությունից հետո

Ծննդաբերությունից հետո մայրիկի օգանիզմը պետք է վերականգնի դաշտանային ցիկլը, վերսկսի ձվազատումը, որպեսզի տեղի ունենա բեղմնավորում: Դաշտանային ցիկլի վերականգնման ժամանակահատվածը շատ անհատական է և պայմանավորված է տարատեսակ գործոններով՝ ծննդաբերական բարդություններ, կրծքով կերակրում, հորմոնային համակարգի ակտիվություն:
Սովորաբար ծննդաբերությանը հաջորդող 8 շաբաթների ընթացքում առաջացած արյունային արտադրությունը համարվում է հետծննդաբերական նորմա և չի համարվում դաշտան: Կրծքով չկերակրելու դեպքում ցիկլը կարող է սկսվել ավելի վաղ, քան նշված 8 շաբաթները: Այդ նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում պաշտպանվել սկսել ծննդաբերությունից 3 շաբաթ անց՝ ինչի դեպքում հղիանալու հավանակնությունը նվազագույն է:
Կարդացեք՝ Արնահոսությու՞ն, թե՞ դաշտան. ինչպե՞ս տարբերել:
Կրծքով կերակրումը հետաձգում է ձվազատման և դաշտանային ցիկլի վերսկսումը, սակայն այն չի կարելի համարել բացարձակ պաշտպանություն հղիությունից, ուստի հարկավոր է կիրառել բեղմնականխման այլ մեթոդներ:
Կրծքով կերակրման դեպքում նպատակահարմար չեն հետևյալ բեղմնականխման մեթոդները.
Համակցված օրալ բեղմնականխիչներ
Այս հաբերը պարունակում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն, սակայն կարող են նվազեցնել կաթնարտադրությունը, հետևաբար նպատակահարմար են այն դեպքում, երբ երեխան ստանում է միայն հավելյալ սնունդ: Հաբերի ընդունումը պետք է սկսել ոչ վաղ, քան ծննդաբերությունից 2-4 շաբաթ անց և պարտադիր գինեկոլոգի ցուցումից հետո:
Կարդացեք՝ Հորմոնային հակաբեղմնավորիչներ:
Օրացուցային մեթոդ
Այս մեթոդն արդյունավետ չէ, քանի որ ծնդաբերությունից հետո ցիկլը դեռ կարգավորված չէ, իսկ ձվազատում կարող է սկսվել ցանկացած ժամանակ:
Սեռական ակտի դադարեցում
Այս տարածված մեթոդը ոչ միայն չի պաշտպանում հղիությունից, այլև վնասակար է: Նախ, ակտիվ սերմնաբջիջները կարող են ներթափանցել նախքան սերմնաժայթքումը, և հետո, դադարեցնելու մեթոդը բացասական ազդեցություն է ունենում կնոջ և ամուսնու հոգեկան վիճակի վրա, քանի որ խանգարում է սեռական ակտի նորմալ ընթացքը՝ առաջացնելով անբավարարվածություն, նյարդայնություն:
Կրծքով կերակրման շրջանում հղիությունից պաշտպանվելու ամենանպատակահարմար մեթոդներն են պահպանակի օգտագործումը, սերմնաբջիջները ոչնչացնող մոմիկները, ներարգանդային պարույրը, ինչը կարելի է տեղադրել ծննդաբերությունից 6 շաբաթ անց: Մեկ այլ մեթոդ է ամլացումը՝ արգանդափողերի կապումը, սակայն համապատասխանում է միայն այն կանանց դեպքում, ովքեր այլևս հղիություն չեն պլանավորում:
Նմանատիպ նյութեր

Ինչպես ճիշտ օգտագործել պահպանակը և ինչ անել, եթե պատռվել է

Կարո՞ղ է հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև ընդունումը անդրադառնալ հղիանալու կարողության վրա

Անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցները ծննդաբերությունից հետո

Հակաբեղմնավորման մեթոդներ տղամարդկանց համար

Շտապ բեղմնականխում. ե՞րբ, ինչպե՞ս
