Արգանդի հիպոպլազիա և հղիության պլանավորում

Արգանդի հիպոպլազիա և հղիության պլանավորում

Արգանդի հիպոպլազիան մի վիճակ է, որի դեպքում արգանդի չափերն էականորեն փոքր են լինում նորմայից։ Այդ մինչև հասունացման տարիքն արգանդի թերի զարգացման հետևանք է, իսկ երբեմն էլ սեռական ինֆանտիլիզմի նշան է լինում:

Սովորաբար դրա առաջացման պատճառը հորմոնային ֆոնի փոփոխություններն են՝ մանկական, դեռահասության կամ սեռահասունության տարիքում, ինչպես նաև հորմոնային թերապիայից հետո ի հայտ եկած հորմոնային խանգարումները:

Դեռահաս աղջկա մոտ հնարավոր է դանդաղի արգանդի աճը, այդ դեպքում մենստրուացիան կսկսվի համեմատած ավելի ուշ՝ 14-16 տարեկանում: Արգանդի թերզագացման պատճառ կարող են լինել անորեքսիան, քաշի անբավարարությունը կամ գիրությունը, էնդոկրին համակարգի խանգարումները:

Արգանդի չափերի նորման.

Այս ցուցանիշները սահմանված նորման են, սակայն պետք է հիշել, որ արգանդի չափերի գնահատման վրա կարող են ազդել որոշ գործոններ, օրինակ ՈւՁՀ ապարատը: Բացի այդ, դաշտանային ցիկլի սկզբում և հորմոնային հակաբեղմնավորիչների ընդունումից հետո էնդոմետրիումը դառնում է ավելի բարակ, ինչը փոքրացնում է արգանդի չափերը: Ձվազատումից հետո, ընդհակառակը, էնդոմետրիումը հաստանում է և արգանդի չափը մեծանում է: Հետազոտման տրանսվագինալ մեթոդի դեպքում արգանդի տոնուսի ազդեցությամբ չափերը կարող են մեծ լինել, իսկ հետազոտության միջորովայնային մեթոդի դեպքում միզապարկի ճնշման ազդեցության տակ արգանդը կարող է փոքր երևալ:

Սեռական ինֆանտիլիզմի նշանները

Առաջին նշաններից մեկը սեռական հասունացման հապաղումն է: Ուշանում է դաշտանային ցիկլի սկիզբը, սկսվելու դեպքում շատ առատ կամ սակավ է լինում, հաճախ դիտվում է ալգոդիսմենորեա (ցավոտ դաշտան), կոնքի արտաքին փոքր չափեր: Արգանդի փոքր չափերին զուգահեռ հնարավոր է փոփոխված լինեն մեծ և փոքր շուրթերի չափերը: Հիպոպլազիայի դեպքում կանանց մոտ դիտվում է անօվուլյատոր դաշտանային ցիկլ, հնարավոր է նվազի ձվարանների զգայունությունը գոնադոտրոպինի նկատմամբ, ինչը բարդացնում է հղիության պլանավորումը:

Բուժումը

Հղիության պլանավորման փուլում այս ախտորոշման դեպքում հարկավոր է հետևել արգանդի չափերին փոփոխությանը ողջ ցիկլի ընթացքում, ձվազատման դինամիկային, հնարավոր է փոքր չափերը լինեն անատոմիական առանձնահատկություն և չազդեն հղիության բնականոն ընթացքի վրա: Եթե սեռական ինֆանտիլիզմն ախտորոշվել է ավելի վաղ, ապա բժիշկը կնշանակի հորմոնային թերապիա՝ էստրոգեններով և պրոգեստերոնով:

Բուժումն ուղղված է ձվազատման վերականգնմանը, էնդոմետրիումում ցիկլային փոփոխությունների կարգավորմանը և արգանդի չափերի մեծացմանը՝ մինչև նորման: Բուժումը կօգնի խուսափել հիպոպլազիայով հղիության վտանգներից (արտարգանդային հղիություն, վիժում վաղ շրջանում, հետծննդաբերական արյունահոսություն և այլն):

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում