Հղիության ո՞ր ժամկետից է որովայնը մեծանում

Հղիության ո՞ր ժամկետից է որովայնը մեծանում

Հղիության ընթացքում կինը մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում է իր օրգանիզմում կատարվող փոփոխություններին: Հատկապես առաջին հղիության դեպքում կնոջը հետաքրքրում է հղիության հետ կապված ամեն բան: Շատերին հետաքրքրում է, թե հղիության որ ժամկետից է որովայնն սկսում մեծանալ:

Իրականում այս հարցը հստակ պատասխան չունի, քանի որ որովայնը հղիության ընթացքում մեծանում է շատ անհատական կարգով: Բժշկական տեսանկյունից որովայնն սկսում է աճել հղիության 16-րդ շաբաթից: Այդ ժամկետում մեծացող արգանդը որովայնի ստորին հատվածում դառնում է շոշափելի:

Հղիության զարգացմանը զուգահեռ այն բարձրանում է վեր, իսկ հղիության ուշ ժամկետում սկսում է հակառակ գործընթաց՝ երեխան նախապատրասվում է ծննդաբերությանը և ձգտում է դեպի փոքր կոնք, համապատասխանաբար արգանդն իջնում է ցած:

Յուրաքանչյուր կնոջ դեպքում հղիությունը տեսանելի կարող է դառնալ տարբեր ժամկետներում:

Որովայնի մեծանալը կախված է տարատեսակ հանգամանքներից: Սովորաբար առաջին հղիության դեպքում որովայնն ավելի դանդաղ է մեծանում, քանի որ որովայնի մկանները սովոր չեն այդքան շատ ձգվելու:

Այդ հարցում դեր ունի նաև ժառանգականությունը, կնոջ կառուցվածքի անատոմիական առանձնահատկությունները, կնոջ ընդհանուր քաշի ավելացումը, պտղի աճի ռիթմը, ինչպես նաև պտղի դիրքն արգանդում:

Բարեկազմ, նեղ կոնքով կանանց դեպքում սովորաբար որովայնն ավելի տեսանելի է լինում, քան բարձրահասակ, խոշոր կազմվածքով կանանց դեպքում:

Որովայնը տեսանելի է նաև այն դեպքում, երբ պտուղը գտնվում է արգանդի առաջային պատին մոտ, իսկ եթե հետին պատին է մոտ, ապա որովայնը քիչ տեսանելի կլինի:

views 29121
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ