Մագնե B6․ կարելի՞ է հղիության ընթացքում օգտագործել

Մագնե B6․ կարելի՞ է հղիության ընթացքում օգտագործել

Հղիությունը կյանքի առանձնահատուկ շրջան է, և կնոջ օրգանիզմը ոչ միշտ է կարողանում ինքնուրույն բավարարել ապագա երեխայի օրգանիզմի վիտամինների և հանքանյութերի պահանջները։

Այդ պատճառով էլ հղի կանանց խորհուրդ է տրվում հավելյալ դեղամիջոցներ ընդունել, որոնք պարունակում են անհրաժեշտ միկրոտարրեր և սննդանյութեր։ Այդպիսի դեղամիջոցների շարքին է դասվում նաև մագնե B6-ը։

Դեղաբանական հատկությունները

Մագնե B6-ը համալիր դեղապատրաստուկ է՝ հիմնված մագնիումի և պիրիդոքսինի (B6) վրա։ Այդ երկու բաղադրիչները լրացնում են իրար և ուժեղացնում ազդեցությունը։

  • Մագնիումը նվազեցնում է հարթմկանային հյուսվածքաթելերի նյարդային վերջավորությունների գրգռվողականությունը։ 
  • Պիրիդոքսինն ուժգնացնում է աղիներում մագնիումի ներծծման գործընթացը։ 
  • Վիտամին B6-ը մասնակցում է ֆոլաթթվի, ֆերմենտների, նեյրոմեդիատորների սինթեզին։
  • Օրգանիզմում մագնիումի անբավարարությունը կարող է հանգեցնել երեխայի օրգանիզմում հանքանյութերի փոխանակության խանգարման։

Հղիության ընթացքում մագնիումի պակասը հաճախ հանգեցնում է արգանդի հարթմկանային հյուսվածքաթելերի բարձր տոնուսի, ինչը դառնում է հղիության ընդհատման սպառնալիքի պատճառ։

Հղի կանանց դեպքում մագնե B6-ը կարող է օգտագործվել առիթմիայի, հանկարծակի գլխացավի, գլխապտույտի, գոտկատեղի ցավի բուժման նպատակով։

Ցուցումները

  • Դյուրագրգռություն 
  • Արգանդի հիպերտոնուս
  • Առիթմիա 
  • Մկանային ցավ 
  • Քնի խանգարում 

Հակացուցումները

  • Գերզգայունակություն 
  • Լակտոզի յուրացման խնդիրներ 
  • Մալաբսորբցիա 
  • Երիկամային անբավարարություն
views 110500
«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն․ ե՞րբ է անհրաժեշտ անհանգստանալ