Արգանդային արնահոսություն
Կանանց
10329

Հիվանդություններ, որոնց դեպքում արնահոսություն է դիտվում՝
- աբորտ,
- արտարգանդային արնահոսություն,
- էնդոմետրիոզ,
- հիպոթիրեոզ,
- լեյկեմիա,
- դիսմենորեա,
- ձվարանների քաղցկեղ,
- կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ,
- սեռավարակներ,
- արգանդի քաղցկեղ,
- արգանդի միոմա,
- արգանդի պոլիպ,
- վագինիտ,
- անզգուշորեն արված ցնցուղում և այլն։
Արգանդային արնահոսության առաջացման պատճառները
- Արգանդի պարանոցի հիվանդություններ՝ ցերվիցիտ, արգանդի պարանոցի պոլիպ։
- Արյան մակարդելիության խանգարում, հիպերպրոլակտինեմիա, երիկամների հիվանդություն, լեյկեմիա, լյարդի հիվանդություններ, վահանաձև գեղձի և մակերիկամների դիսֆունկցիա։
- Որոշ դեղամիջոցների օգտագործում։
- Ձվարանների և արգանդափողերի հիվանդություններ (էնդոմետրիոզ, արտարգանդային հղիություն, ձվարանների ուռուցք, սալպինգոօֆորիտ)։
- Արգանդի հիվանդություններ (ադենոմիոզ, էնդոմետրիումի հիպերպլազիա, էնդոմետրիտ, միոմա, ներարգանդային պարույր, հղիություն, քաղցկեղ)։
- Հեշտոցի հիվանդություններ (ուռուցքներ, վագինիտ, վուլվիտ և այլն)։
Ժողովրդական միջոցների վնասակարությունը
Արգանդային արնահոսությունից ժողովրդական որևէ միջոցով ազատվելով հիմնական հիվանդությունը չի բուժվում և անցնում է քրոնիկական ձևի։
Արտարգանդային հղիության դեպքում ժողովրդական միջոցների կիրառումը հանգեցնում է արգանդափողի պատռման, ինչը կարող է սպառնալ կյանքին և վիրաբուժական անհետաձգելի միջամտություն պահանջել։
Ցանկացած միջոց կիրառելուց առաջ հարկավոր է դիմել բժշկի (գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, օնկոլոգ) և հետազոտություն անցնել։