Հղի կանանց կարելի՞ է արևայրուք ընդունել

Հղի կանանց կարելի՞ է արևայրուք ընդունել

Հղիության ընթացքում կինն իր և իր սրտի տակ մեծացող երեխայի առողջությանը չվնասելու համար տարաբնույթ սահմանափակումների առաջ է կանգնում։ Շատերին է հետաքրքրում ինչ է կարելի, ինչ չի կարելի և այդպիսի հարցերից մեկն էլ վերաբերում է արևայրուքին։ Կարելի՞ է արևայրուք ստանալ։

Իհարկե, օրվա կեսին վառ արևի տակ անցկացնելն արգելված է, որովհետև վնասակար է և ոչ միայն հղի կանանց համար։ Արևային վաննայի ճիշտ ընդունումը, ընդհակառակը, օգտակար է։

Կարդացեք՝ Ամառը և հղիությունը

Արևի օգտակարությունը

Արևի ճառագայթների ազդեցությամբ մարդու օրգանիզմում բազմաթիվ նյութեր են արտադրվում՝

  • վիտամին D, որը նպաստում է կալցիումի յուրացմանը, կանխում է մոր ատամների և վարսերի վիճակի վատացմանը, երեխայի մոտ ռախիտի զարգացմանը։ Վիտամին D-ն վատ է յուրացվում պոլիվիտամինային կոմպլեքսներից, ուստի հղի կնոջն անհրաժեշտ է մնալ արևի տակ։ 
  • վիտամին B, որը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, 
  • «հաճույքի հորմոն»՝ սերոտոնին, որը նպաստում է տրամադրության բարձրացմանը և դրական հույզեր է առաջացնում։

Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթների չափավոր բաժինը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, ապաքինում է մանր ճաքերն ու վնասվածքները, հեռացնում է բորբոքումներն ու կարմրածությունը, ինչպես նաև օժտված է հակամանրէային ազդեցությամբ։

Դիտեք բժշկի հարցազրույցը՝ Ամառը և հղիությունը․ խորհուրդներ

Կանոններ հղի կանանց համար

Հղի կանանց կարելի է արևայրուք ընդունել միայն առավոտյան և երեկոյան, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթման ակտիվությունը փոքր է։ Խուսափեք գերտաքացումից, այն անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել։

Լողափ գնալիս լայնեզր գլխարկ կրեք, ավելի լավ է արևայրուքն ընդունեք ծառի կամ հովանոցի տակ, չմոռանաք ջրի մասին։ Եթե ստիպված եք սահմանափակել ջրի քանակը, ապա լողափ գնալու վերաբերյալ խորհրդակցեք բժշկի հետ։

Հիշեք, որ հղիության ընթացքում մաշկն ավելի զգայուն է դառնում և հակված է լինում պիգմենտային բծերի առաջացմանը։ Այդ պատճառով էլ անպայման արևապաշտպան քսուք օգտագործեք։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…