Դեղին մարմնի անբավարարություն

Դեղին մարմնի անբավարարություն

Դեղին մարմնի կամ լյուտեինային փուլը դաշտանային ցիկլի երկրորդ փուլն է, սկսվում է ձվազատումից անմիջապես հետո։ Պայթած ֆոլիկուլի տեղում կազմավորվում է դեղին մարմին, որը հղիության համար խիստ կարևոր հորմոն է արտադրում՝ պրոգեստերոն։ Վերջինիս պակասի դեպքում դժվարանում է պտղաձվի իմպլանտացիան արգանդի պատին, հաճախ անհնար է լինում հղիանալ։

Այդ իրավիճակներում սաղմն ստանում է անբավարար քանակությամբ սննդանյութեր և հղիության ընդհտման սպառնալիք է առաջանում։ Այդ ախտաբանությունն էլ հենց կոչվում է դեղին մարմնի անբավարարություն կամ լյուտեինային փուլի խանգարում։

Սովորաբար ցիկլի լյուտեինային փուլը տևում է 12-16 օր։ Տևողությունը հնարավոր է պարզել հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին հետևելով կամ ձվազատման թեստեր անելով։ Եթե այն տևում է 10 օր կամ ավելի քիչ, ապա կարելի է կասկածել, որ դեղին մարմնի պակաս կա։ Պետք է նկատի ունենալ, որ հստակ ախտորոշվում է միայն համակողմանի հետազոտությունից հետո։

Կատարվում է պրոգեստերոնի հետազոտություն, էնդոմետրիումի բիոպսիա, ձվազատման շարունակաբար վերահսկում ՈւՁՀ-ի միջոցով։ Արյան մեջ պրոգեստերոնի մակարդակի որոշման հետազոտությունը կատարվում է ձվազատումից մեկ շաբաթ անց։ Եթե դաշտանն սկսվել է ավելի ուշ, քան անալիզի հանձնումից 10 օր հետո, ապա այդ ցիկլի արդյունքները հավաստի չեն համարվի։ Ուստի ցանկալի է անալիզը մի քանի անգամ հանձնել դեղին մարմնի փուլի մեջտեղում։

Էնդոմետրիումի բիոպսիան էնդոմետրիումի մասնիկի հետազոտումն է միկրոսկոպով։ Նմուշը վեցվում է արգանդից, դաշտանից 2-3 օր առաջ։ Այն օգնում է հայտնաբերել էնդոմետրիումի փոխակերպման շեղումները։

Կարդացեք՝ Դեղին մարմինը հղիության ընթացքում

Դեղին մարմնի անբավարարության բուժման համար սովորաբար նշանակվում է հորմոնային թերապիա պրոգեստերոնային դեղամիջոցներով, սակայն այդ բավական չէ։ Հարկավոր է պարզել սկզբնապատճառը և վերացնել այն։

Կարդացեք՝ Հորմոնային խանգարման նշանները

Ամենատարածված պատճառները հորմոնային տարատեսկ խանգարումներն են՝ հիպերպրոլակտինեմիա և հիպերանդրոգենիա, ցիկլի առաջին փուլում ֆոլիկուլախթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների ցածր մակարդակ, հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ։

Հնարավոր այլ պատճառներից են՝ արգանդի հավելումների բորբոքում, դեղին մարմնի ախտաբանական փոփոխություններ, ինչպես նաև սրտի, լյարդի և երիկամների քրոնիական հիվանդություններ։

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…