Ի՞նչ է արգելվում անել հղի կանանց

Ի՞նչ է արգելվում անել հղի կանանց

Երևի թե յուրաքանչյուր հղի կին իր բարեկամներից և մտերիմներից լսել է տարաբնույթ արգելքների մասին։ Յուրաքանչյուրը կարծես իր պարտքն է համարում հղի կնոջն այս կամ այն «վտանգի» մասին տեղեկացնելը։ Չի կարելի այս անել, չի կարելի այն անել․․․ Այդ խորհուրդների մեծամասնությունը, թերևս, հիմնված է նախապաշարմունքների կամ թյուր պատկերացումների վրա, սակայն կան բաներ, որոնք իսկապես վնասակար են հղիության ընթացքում։

Առաջին և ամենահայտնի փաստը՝ չի կարելի նյարդայնանալ։ Այո, քանի որ մոր հուզական վիճակը փոխանցվում է երեխային, բացի այդ ուժգին վախը կամ սթրեսը կարող են հանգեցնել վիժման կամ վաղաժամ ծննդաբերության։

Ճիշտ է նաև մազերը չներկելու խորհուրդը։ Սովորական ներկը բազմաթիվ վնասակար տարրեր է պարունակում, որոնք մաշկի միջով ներթափանցում են արյան մեջ։ Եթե մեծահասակի համար նկատելի վնաս չեն պարունակում, ապա նոր զարգացող պտղի համար կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Իսկ այ մազերը կտրելու վերաբերյալ պետք է իմանալ, որ վտանգավոր ոչինչ չկա:

Ապագա մայրերին չի կարելի տաք վաննա ընդունել, քանի որ 37 աստիճանից տաք ջրում լինելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության։

Հղի կանանց արգելվում է սոլյարի գնալ․ ուլտրամանուշակագույն ճառագայթումը վնասակար է պտղի համար, իսկ մոր մաշկին կարող է անհավասար պիգմենտացիա առաջացնել։

Չի կարելի նաև ակտիվ սպորտով զբաղվել։ Հակացուցված է թենիսը, հեծանվավազքը և ծանր ատլետիկան, ավելի լավ է լողով զբաղվել և հղի կանանց համար նախատեսված վարժություններ անել։

Չի կարելի բարձրակրունկ կոշիկներ հագնել, քանի որ մեծանում է ողնաշարի և ոտքերի երակների ծանրաբեռնվածությունը։ Հղիության ընթացքում մարմնի ծանրության կենտրոնը փոխվում է, ինչի պատճառով քայլվածքն անկայուն է դառնում և բարձրակրունկ կոշիկներով մեծանում է ընկնելու հավանականությունը։

Հղիության երկրորդ կեսին չի կարելի մեջքի վրա քնել, քանի որ մեծացած արգանդը ճնշում է աղիներին և անոթներին։ Արդյունքում արյունը կարող է լճանալ ոտքերի երակներում և վարիկոզ լայնացում առաջացնել։

Վիժման վտանգի և ուշ ժամկետների դեպքում արգելվում է նաև ինքնաթիռով թռիչքը, քանի որ ճնշման անկումը կարող է վաղաժամ ծննդաբերություն առաջացնել։

Պտղի վրա վնասակար ազդեցություն են թողնում ալկոհոլը, ծխախոտն ու թմրանյութերը՝ արգելակելով երեխայի զարգացումը:

views 75895
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը