Ինչպե՞ս կանխել մաստիտի և լակտոստազի առաջացումը

Ինչպե՞ս կանխել մաստիտի և լակտոստազի առաջացումը

Կրծքով կերակրման շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից է մաստիտը, որի առաջացման պատճառները մի քանիսն են։ Մաստիտի և լակտոստազի մշտական ուղեկիցը մարմնի բարձր ջերմաստիճանն է, կաթնագեղձերի այտուցվածությունն ու ցավը, ինչպես նաև փափուկ հյուսվածքներում կոշտուկների առկայությունը։

Կարդացեք՝ Մաստիտ 

Կաթնագեղձերում կաթի կանգային պրոցեսը կանխելու համար խորհուրդ է տրվում՝

  • պահպանել կրծքով կերակրման կանոնները և երեխային ճիշտ մոտեցնել կրծքին, 
  • կրել ազատ, կուրծքը չսեղմող ներքնաշոր կամ էլ հատուկ կրծքկալ, որը ճիշտ դիրքում է պահում կուրծքը,
  • կրծքում կաթի կանգի առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալուն պես խորհուրդ է տրվում երեխային կերակրել հենց այդ նույն կրծքով, 
  • պետք է կերակրել նախ մի կրծքով, հետո մյուսով, հերթականությամբ, 
  • խորհուրդ է տրվում կերակրման ընթացքում փոխել երեխայի դիրքը, 
  • լակտացիայի սկզբից մեկ ամիս անց կաթը ֆիզիոլոգիապես շատ է արտադրվում, ուստի հարկավոր է նաև կթել, 
  • կաթնագեղձերը պաշտպանել վնասվելուց, 
  • եթե կերակրող մայրն ստիպված է չորս ժամ և ավել բացակայել, ապա անհրաժեշտ է կթել կաթը, 
  • խորհուրդ է տրվում աստիճանաբար դադարեցնել կրծքով կերակրումը։

Կրծքի մերսում

Մաստիտի կանխարգելման արդյունավետ միջոց է ինքնամերսումը։ Մերսումից առաջ հարկավոր է լողանալ և չորացնել կուրծքը։ Կարելի է դեղձի կամ ձիթապտղի յուղ օգտագործել, որպեսզի շփումը ցավ չպատճառի։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կուրծքը մերսել երկու ձեռքով։

Մերսումը պետք է սկսել ծայրամասից դեպի կենտրոն՝ պտուկը, շրջանաձև շարժումներով։ Խորհուրդ է տրվում մերսումը կատարել առավոտյան և երեկոյան, տասը րոպեից ոչ ավել։

Հեղուկի պակասեցումը լակտոստազի կանխարգելման միջոց չէ։ Եթե կաթը չափից շատ է արտադրվում, ապա այդ պրոցեսը կարելի է դադարեցնել հատուկ դեղամիջոցների օգնությամբ, որոնք ընտրում է միայն բժիշկը։

Բուժումը

Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կերակրումից հետո փոքր քանակությամբ կաթ կթել։ Կերակրման ընթացքում երեխայի կզակը պետք է դիպչի կանգի առաջացման հատվածին։

Դեղորայքային բուժում

Տեղային օգտագործման համար կարելի է մալավիտի լուծույթ և տրաումելի մազ օգտագործել, վերջինս բացառապես բնական բաղադրիչներից է կազմված։

Խորհուրդներ

  • Անգամ կաթի կանգի ախտանշանների ի հայտ գալու դեպքում չարժե դադարեցնել կրծքով կերակրումը։ 
  • Խուսափեք կաթնագեղձերի գերտաքացումից՝ բուժման նպատակով չկիրառելով բարձր ջերմաստիճան։ 
  • Չպակասեցնեք ջրի քանակը։ 
  • Մաստիտի առաջին ախտանշանները նկատելուն պես դիմեք բժշկի, որը հետազոտելուց հետո համապատասխան բուժում կնշանակի։
Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…