Ճի՞շտ է, որ պտղի սեռը հնարավոր է որոշել՝ ելնելով հղի կնոջ փորի ձևից
Հղի կանանց
38084
Հղի կանայք հաճախ են լսում կարծիքներ իրենց փոքրիկի սեռի մասին, շատերը, հիմնվելով կնոջ օրգանիզմի որոշ փոփոխությունների վրա, փորձում են նախքան ծնունդը գուշակել՝ աղջի՞կ է ծնվելու, թե՞ տղա: Այսօր այդ հարցի պատասխանը տալիս են բժշկական տեխնոլոգիաները: Այնուամենայնիվ, հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ է, որ հղի կնոջ փորի ձևի, համային նախընտրությունների, պտղի սրտի աշխատանքի հաճախականությամբ հնարավոր է որոշել պտղի սեռը:
Իրականում այդպես հնարավոր է միայն մոտավոր ենթադրություններ անել: Երբեմն մեր տատիկների գուշակությունը պատահմամբ համապատասխանում է իրականությանը, սակայն պտղի սեռը ճշգրտությամբ որոշելու նպատակով պետք է կատարել սոնոգրաֆիա՝ սկսած հղիության 12-րդ շաբաթից: Սա ավելի հավաստի է: