Տակդիրներ նորածինների համար․ օգտագործե՞լ, թե՞ ոչ

Տակդիրներ նորածինների համար․ օգտագործե՞լ, թե՞ ոչ

Մանկական տակդիրներն այսօր դասվում են ծնողների համար ամենաօգտակար պարագաների շարքում։ Բազմաթիվ առավելությունների կողքին, սակայն, կան նաև թերություններ, փորձենք միասին հասկանալ դրանց վնասակարությունն ու օգտակարությունը։

Օգտակարության և վնասակարության հարցում երկու կարծիք կա։ Շատերը կողմ են, սակայն մասնագետների և ծնողների մի հոծ զանգված էլ դեմ է։

Մեկանգամյա օգտագործման տակդիրները խոչընդոտում են որոշակի պահի, որոշակի տեղում միզելու և արտաթորելու պայմանական ռեֆլեքսի ձևավորմանը։ Խանգարվում են մաշկի մի շարք ֆունկցիաներ՝ ջերմակարգավորումը, շնչառությունը, ինքնամաքրումը։

Բացի այդ, տակդիրի ստեղծած «ջերմոցային էֆեկտը» վնասակար է տղաների համար, և երկարատև օգտագործման դեպքում հասուն տարիքում կարող է տարատեսակ խնդիրների պատճառ դառնալ։

Մեկ այլ տեսության համաձայն՝ նոր սերնդի տակդիրները թուլացնում են կղանքի հետ դուրս եկող լիպազի և պրոտեազի ֆերմենտների ակտիվությունը՝ նվազեցնելով դերմատիտի առաջացման վտանգը։

Ներծծում են կղանքը և արգելում դրա արտահոսքն ու շփումը մաշկի հետ՝ կանխելով հնարավոր ինֆեկցիայի տարածումը։ հոգեբաններն ու ֆիզիոլոգները 12-18 ամսական տարիքը համարում են արտաթորման «հմտությունների» ձևավորման շրջան, իսկ տակդիրների շարունակական օգտագործման դեպքում այդ «հմտությունները» ձևավորվում են երեք տարեկանում։

Եթե արդեն կողմնորոշվել եք տակդիր օգտագործելու հարցում, ապա պետք է իմանալ նաև դրանից հրաժարվելու ձևը։ Երեխային զուգարանից օգտվել սովորեցնելու համար նախ նա պետք է քայլել, խոսել կամ ուզածը հասկացնել իմանա։

Երեխայի պատրաստ լինելը երևում է մի քանի նշանից՝

  • երեխայի հագուստը չոր է քնից հետո, ինչպես նաև արթնանալուց երկու ժամ անց, 
  • երեխան միշտ նույն ժամերին է արտաթորում, 
  • կարողանում է ժեստերով, միմիկայով կամ բառերով հասկացնել, որ զուգարան գնալու ցանկություն ունի, 
  • հասկանում է և կարողանում է կատարել մայրիկի հրահանգը, 
  • երեխան հարմարավետ չի զգում տակդիրով։

Ինչ հաճախականությամբ փոխել նորածնի տակդիրը և ինչպես ընտրել ճիշտ չափսը

Տակդիրը հարկավոր է փոխել այն ժամանակ, երբ կեղտոտվում է։ Նորածնի տակդիրը պետք է օրական մոտավորապես տասն անգամ փոխել, աճին զուգընթաց այդ քանակը պակասում է՝ դառնալով չորսից հինգ անգամ։

Խորհուրդ է տրվում տակդիրը փոխել կերակրելուց հետո, ամեն անգամ կեղտոտվելուց անմիջապես հետո, քնելուց առաջ, արթնանալուց հետո, զբոսանքի գնալուց առաջ։

Տակդիրը փոխելուց առաջ հարկավոր է նախապատրաստել մաշկը մշակելու պարագաները՝ բամբակ, ջուր, բուսական յուղ կամ երեխաների համար նախատեսված հատուկ քսուք, որ հնարավոր է գնել դեղատնից։

Տակդիրի յուրաքանչյուր տեսակ նախատեսված է որոշակի տարիքի երեխայի համար՝

  • «մինի»՝ 3-6 կգ քաշով երեխաների համար, 
  • «միդի»՝ 4-9 կգ, 
  • «մաքսի»՝ 9-18 կգ, 
  • «ջունիոր»՝ 12-25 կգ։ 

Սովորաբար «միդի» չափսը համապատասխանում է 2-3 ամսական երեխային, «մաքսին»՝ 7-8, «ջունիորը»՝ 12 ամսականից մեծ։

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը վաղ շրջանում կարո՞ղ է վիժում առաջացնել

Սեռական հարաբերությունը հղիության վաղ շրջանում չի համարվում…

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Ի՞նչ ինֆեկցիաներ կարող են առաջանալ հղիության ընթացքում.կանխարգերում և բուժում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը դառնում է ավելի …

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

Ահա ճիշտ սնուցման հիմնական սկզբունքները հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Էպիլյացիան հղիության ընթացքում

Ո՞ր տեսակի էպիլյացիան ընտրել, ե՞րբ և ո՞ր եռամսյակում