Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե ջերմությունը բարձր է

Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե ջերմությունը բարձր է

Կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխայի համար, սակայն երբեմն պատահում է, որ մայրը հիվանդանում է և կանգնում կերակրումը դադարեցնել կամ չդադարեցնելու հարցի առաջ։ Այդ հարցի պատասխանը կախված է ջերմության պատճառից և մի շարք այլ գործոններից։

Ջերմության բարձրացման պատճառները

Եթե ջերմությունը 38° С-ից բարձր է, ապա ավելի լավ է դիմել բժշկի։ Պատճառները բազմաթիվ են։ Ահա մի քանիսը։

Սթրեսը և ձվազատումը կարող են սուբֆեբրիլ ջերմության պատճառ լինել։ Դրանք կաթի որակի վրա չեն ազդում, սակայն կարող են ազդել քանակի վրա։ Այդ պատճառով էլ նման դեպքերում երեխային հաճախ կերակրելն առավել ևս կարևոր։

Վարակիչ հիվանդություններ։ Այդ դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, բայց սովորաբար կերակրելը չի արգելվում։

Հետծննդաբերական բորբոքումների դեպքում նույնպես պետք է դիմել բժշկի, սակայն կերակրումը սովորաբար չի դադարեցվում։

Լակտոստազ կամ մաստիտ․ ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը։ Հաճախ է լինում, որ կինը սխալ ձևով է կերակրում երեխային կամ էլ սխալ է ընտրում կրծքկալը։

Հիմնականում ջերմության բարձրացումը հակացուցում չէ կրծքով կերակրման համար, սակայն բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկի։

Ե՞րբ է անհրաժեշտ դադարեցնել կրծքով կերակրումը

Չնայած որ հիմնականում ջերմության բարձրացումը չի վտանգում ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջությանը, սակայն կան իրավիճակներ, երբ ավելի լավ է ժամանակավորապես դադարեցնել կերակրումը։

  • Եթե ջերմության բարձրացման պատճառը լուրջ հիվանդությունն է։ Այդ դեպքում հնարավոր է, որ կերակրումը պարզապես կնոջ ուժերից վեր լինի կամ անհետանա։
  • Կրծքով կերակրման հետ անհամատեղելի դեղամիջոցներով բուժում անցնելու դեպքում։ Հաճախ ծննդաբերությունից հետո բորբոքումներ են դիտվում, որոնց պատճառով բարձրանում է ջերմությունը, և բժիշկը հակաբիոտիկներ է նշանակում։

Ի՞նչ անել

Եթե ջերմությունը պայմանավորված չէ լուրջ հիվանդությամբ, ապա կարելի է 38 С°-ից բարձր լինելու դեպքում դիմել բժշկի և ջերմիջեցնող խմել, որը թույլատրվում է կրծքով կերակրման ընթացքում, այդպիսի դեղերից են պարացետամոլը:

views 31863
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը