Կիվի․ օգտակարությունն ու հակացուցումները

Կիվի․ օգտակարությունն ու հակացուցումները

Մեկ կիվին մարդուն ապահովում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնով, ընդ որում՝ այն ավելի շատ վիտամին C է պարունակում, քան նարինջն ու ցիտրուսային այլ մրգերը։ Պարունակում է նաև վիտամին Е, А, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ,մագնիում, ֆոսֆոր և օգտակար այլ նյութեր։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է իմունիտետը, օրգանիզմը պաշտպանում հարբուխից։

Բարենպաստ ազդեցություն է թողնում շնչառական համակարգի վրա, մեղմում հազը։

Հրաշալի ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, ամրացնում է անոթների պատերը, կարգավորում խոլեստերինի մակարդակը և նոսրացնում արյունը։

Նվազեցնում է արյան ճնշումը։

Նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Օգտակար է մարսողական համակարգի բնականոն աշխատանքի համար, օգնում է այրոցի և փորկապության ժամանակ։

Միզաքարային հիվանդության կանխման հրաշալի միջոց է։

Օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ նատրիումը, ուստի ցուցված է աղի ուտելիքներ սիրողներին։

Ցուցված է նաև շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Ամրացնում է նյարդային համակարգը, օգնում պայքարել անքնության դեմ։

Պաշտպանում է ԴՆԹ-ի մուտացիաներից՝ օգնելով առողջ սերունդ ունենալուն։

Ցուցված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, քանի որ օգնում է այրել ավելորդ ճարպերը։

Օգնում է պահպանել երիտասարդությունը։

Օգտակար է նաև հղի կանանց համար։

Հակացուցումները

Չի կարելի չարաշահել կիվին, քանի որ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ հակացուցված է խոցային և ստամոքսի այլ հիվանդությունների դեպքում։

views 15591
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում