Կոկոս․ օգտկար հատկությունները

Կոկոս․ օգտկար հատկությունները

Կոկոսը մեզ համար էկզոտիկ պտուղ է, քանի որ չի աճում մեր երկրում և տարածված չէ խանութներում։ Հարուստ է հագեցած ճարպաթթուներով, պարունակում է նաև ածխաջրեր և սպիտակուցներ, ինչպես նաև վիտամին С, Е, К, B խմբի վիտամիններ, մակրոտարրեր և միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, նատրիում, մագնիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, պղինձ և այլն։

Կոկոսի հյութը բնական էներգետիկ ըմպելիք է համարվում, քանի որ հարուստ է սննդարար նյութերով։

Կալորիականությունը

Կոկոսի ուտելի հատվածի 100 գրամը համարժեք է 350 կկալի, իսկ հյութը՝ 20 կկալ։

Օգտակար հատկությունները

Ամրացնում է օրգանիզմի դիմադրողական համակարգը։

Նվազեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում վահանաձև գեղձի և առհասարակ էնդոկրին համակարգի վրա։

Ունի վերքերն ամոքող, հակամանրէային և հակաբորբոքային ազդեցություն։

Լավ է ազդում մարսողության վրա, օգնում է ազատվել փորկապությունից և գազերից։

Օգնում է լրացնել օրգանիզմի էներգիայի պակասը, ուստի ցուցված է սպորտսմեններին։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սեռական ֆունկցիայի և վերարտադրողական համակարգի վրա։

Հակացուցումները

Կոկոսը չունի հակացուցումներ և թույլատրվում է ուտել բոլորին, բայց չչարաշահել։

views 16971
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում