Կանաչ լոբի․ օգտակար հատկություններն ու հակացուցումները

Լոբին լոբազգիների ընտանիքին պատկանող ամենասննդարար բույսերից է։ Սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների, մակրոտարրերի և միկրոտարրերի, ինչպես նաև այլ օգտակար նյութերի համակցությունը բարենպաստ ազդեցություն է թողնում բոլոր օրգան-համակարգերի վրա։
Պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը յուրացվում է 70-80%-ով։ Պարունակում է նաև վիտամին Е, С, К, РР, ինչպես նաև B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, մագնիում, ծծումբ, բոր, ֆոսֆոր, ցինկ և այլ սննդանյութեր։
Կալորիականությունը
Լոբու կալորիականությունը կախված է դրա տեսակից։ 100 գրամ կանաչ լոբու կալորիականությւոնը 25 կկալ է, իսկ սպիտակ լոբու հատիկներինը՝ 300 կկալ։
Օգտակար հատկությունները
Բարձրացնում է իմունիտետը։
Դրական ազդեցություն թողնում շնչառական համակարգի վրա, օգնում պայքարել բրոնխային հիվանդությունների դեմ։
Օգտակար է տուբերկուլյոզի ժամանակ։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտի և անոթների վրա, լավացնում է արյան կազմը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, սրտի ռիթմի խանգարման դեպքում։
Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։
Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։
Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը, ունի միզամուղ հատկություն, կարգավորում է աղային փոխանակությունը, օգնում ազատվել լյարդի, երիկամների և միզաքարային հիվանդություններից։
Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն։
Ցուցված է ավելորդ քաշ և մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց։
Նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։
Հակացուցումները
Լոբու բազմաթիվ տեսակներ արգելված է ուտել հում վիճակում։