Ֆերտիլության պահպանում

Ֆերտիլության պահպանում

Վերջին տարիներին մեծացել է օնկոլոգիական հիվանդություններ տարած բուժառուների քանակը։ Նմանատիպ հիվանդությունների բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի միջոցով։

Այդ դեպքում հաճախ արդիական է դառնում վերարտադրողական համակարգի պահպանման խնդիրը, քանի որ քիմիաթերապիայի դեղերը, ինչպես նաև ճառագայթային թերապիան, հատկապես՝ փոքր կոնքի դեպքում, հաճախ վնասում են ձվարաններն ու դրանցում գտնվող ձվաբջիջները։

Քանի որ կինը ծնվում է ձվաբջիջների որոշակի քանակով և դրանք չեն թարմացվում կյանքի տարիների ընթացքում, ցանկացած թերապիայից առաջ դրանք պահպանելու անհրաժեշտություն է ծագում, եթե կա հետագայում հղիանալու ցանկություն։

Կնոջ վերարտադրողական ներուժը հնարավոր է պահպանել երեք ուղով՝ ձվաբջիջների կրիոկենսերվացիա, սաղմի կրիոկոնսերվացիա, ձվարանի պահպանում նրանում պարունակվող ձվաբջիջներով։

Սաղմերի կրիոկոնսերվացիա

Սաղմերի կրիոկոնսերվացիան կիրառվում է այն կանանց դեպքում, որոնք ամուսին կամ ապագա ամուսին ունեն՝ պատրաստ հետագայում երեխայի հայրը դառնալուն, կամ էլ եթե կինը համաձայն է օգտվել դոնորական սերմնաբջիջներից։

Ձվաբջիջների կրիոկոնսերվացիա

Ձվաբջիջների կրիոկոնսերվացիան հարմար է այն կանանց ու աղջիկների համար, որոնք ամուսնացած չեն, սակայն պետք է հաշվի առնել, որ ձվաբջիջը կրիոկոնսերվացիան ավելի վատ է տանում, քան սաղմը։

Ձվարանի կրիոկոնսերվացիա

Ձվարանի հյուսվածքները վերցվում են լապարոսկոպիայի միջոցով՝ ընդհանուր անզգայացմամբ, և անմիջապես տեղափոխվում է լաբորատորիա՝ պահպանվելով հատուկ հեղուկում անսահմանափակ ժամկետով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ապաքինումից հետո ձվարանի հյուսվածքը փոխպատվաստվում է և դառնում լիարժեք օրգան՝ պատրաստ հղիությանը։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …