Պանիր «Բրինզա»․ օգտակարությունը

Պանիր «Բրինզա»․ օգտակարությունը

Բրինզա տեսակի պանիրը, որը հեշտությամբ հնարավոր է գտնել նաև Երևանյան խանութներում, պատրաստվում է ոչ միայն կովի, այլև այծի, ոչխարի, գոմեշի կաթից, երբեմն էլ՝ դրանց խառնուրդից։

Ի տարբերություն պանիրների այլ տեսակների՝ այն չունի կոշտ կեղև և բնորոշ անցքեր։ Համասեռ զանգված է հիշեցնում, աղի է։ Յուղայնությունն այդ պանրի օգտակարության և համի ցուցիչն է․ պետք է լինի նվազագույնը 40%, իսկ ամենաօգտակարն ու ամենահամեղը 50% յուղայնությամբ բրինզան է։

Խորհուրդ է տրվում բրինզան օգտագործել մեկամսյա պահպանումից հետո միայն։ Գնելուց հետո հարկավոր է այն պահել այն նույն հեղուկի մեջ, որում գնել եք։ Պարունակում է 18 գրամ սպիտակուց, ճարպեր՝ մինչև 26գրամ, հարուստ է կալցիումով, պարունակում է նաև նատրիում, ֆոսֆոր, վիտամին B1, B2, C:

Կալորիականությունը

100 գրամ բրինզայի կալորիականությունը 260 կկալ է։ Այդքանը բավական է կալցիումի օրական պահանջը բավարարելու համար։

Օգտակար հատկությունները

Շատ օգտակար է առողջության համար։ Հաճախ ուտելու դեպքում օգնում է պահպանել երիտասարդությունը, մաշկի հարթությունը, առաձգականությունն ու թավշյա տեսքը։

Կալցիումի մեծ քանակության և հեշտ յուրացվելու հաշվին օգտակար է ատամների ու ոսկրային համակարգի համար։

Թեթևացնում է մարսողությունը, կանխում ստամոքսում վնասակար մանրէների զարգացումը։

views 6617
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում