Կաթնաշոռի օգտակար և վնասակար հատկությունները

Կաթնաշոռի օգտակար և վնասակար հատկությունները

Կաթնաշոռը կաթի հիանալի խտանյութ է՝ կալցիումի աղերի մեծ քանակությամբ, որի 14-18%-ը սպիտակուց է: Կաթնաշոռի փաթիլները հեշտությամբ են յուրացվում և գրեթե ամբողջությամբ մարսվում են:

Այն կարող է պարունակել մինչև 20% ճարպ, սակայն արտադրվում են նաև ցածր յուղայնությամբ դիետիկ տեսակներ: Այն հարուստ է հատկապես մեթիոնինով (անփոխարինելի ամինաթթույով), որն օժտված է լիմոտոպային ազդեցությամբ:

Օգտակար հատկությունները

Կաթնաշոռը նվազեցնում է խոլեստերինի քանակը և ամենակարևորը՝ կանխում է լյարդի մեծացումը, որն առաջանում է օրգանիզմի վրա ուժեղ տոքսինների կամ որոշակի դեղերի ազդեցության հետևանքով:

Բացի անփոխարինելի ամինաթթուներից (սպիտակուցներից) կաթնաշոռը հարուստ է նաև վիտամիններով (հատկապես A, E, P, B2, B6 և B12), ֆոլաթթվով, կալցիումի աղով, երկաթով, նատրիումով, մագնեզիումով, պղնձով, ցինկով, ֆտորով և ֆոսֆորով: Հենց այդ միացությունների շնորհիվ է, որ կաթնաշոռը այդքան լավ է մարսվում:

Հղի կանայք և կերակրող մայրերը չեն կարողանա կալցիումի և այլ միկրոտարրերի ավելի լավ աղբյուր գտնել, քան կաթնաշոռն է:

5-ից 7 ամսեկան երեխային արդեն խորհուրդ է տրվում կաթնաշոռ տալ: Երեխայի համար լավ է ընտրել անյուղ կաթնաշոռը:

Կաթնաշոռը անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր հյուսվածքների աճի և վերականգնման համար, հատկապես՝ ոսկրային հյուսվածքի: Այն օգտակար է նյարդային համակարգի, սրտի ակտիվության և արյան համար:

Կաթնաշոռը, որպես սննդամթերք, անհրաժեշտ է բոլորին, հատկապես երեխաներին և ծերերին: Կալցիումի և ֆոսֆորի աղերի քանակով, ինչպես նաև նրանց միջև ֆիզիոլոգիական բարենպաստ հարաբերակցությամբ, կաթնաշոռը դրականորեն տարբերվում է այլ սննդամթերքներից՝ իր մեջ պարունակելով նշվածների մոտ 0,4%:

Պետք է ավելացնել, որ կալցիումով հագեցածությունը կաթնաշոռին անփոխարինելի է դարձնում տուբերկուլյոզի, ոսկորների կոտրվածքների, արյունաստեղծ համակարգի հիվանդությունների և ռախիտի դեպքերում:

Կաթնաշոռը նպաստում է մեզի արտազատմանը, ուստի այն խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդությունների, սրտի հիվանդությունների, երիկամների հիվանդությունների և այլ դեպքերում:

Դիետիկ կաթնաշոռը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին, թուլացած հիվանդներին, վնասվածքներ և այրվածքներ ստացածներին, սրտի հիվանդությամբ տառապողներին: Կաթնաշոռն ամրացնում է ոսկրային հյուսվածքները, պաշտպանում աթերոսկլերոզից:

Հակացուցումները

Կաթնաշոռը հակացուցված է օրգանիզմի անհադուրժողականության դեպքում: Բացի այդ, այն խորհուրդ չի տրվում չարաշահել երիկամների հիվանդությունների դեպքում: Այդ պայմանավորված է սպիտակուցների մեծ քանակությամբ, որոնք զգալիորեն ծանրաբեռնում են արտթորման համակարգը:

Բացի այդ, կարևոր է հիշել, որ բարձր յուղայնությամբ կաթնաշոռը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հանգեցնում է աթերոսկլերոզի ու գիրացման:

Չի կարելի օգտագործել ժամկետանց կաթնաշոռ (տնական կաթնաշոռի պիտանելիության ժամկետը 36 ժամ է, խանութից գնվածինը մինչև 5 օր), քանի որ այդ կարող է հանգեցնել աղիքային վարակների:

 

Աղբյուրը

views 13544
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում