Ինչպե՞ս վերադարձնել ամուսնու սեռական հետաքրքրվածությունը
Սեռական կյանքը մեր հարաբերությունների արտացոլումն է։ Հարկավոր է հասկանալ, թե ամուսինների շփումն ինչ փոփոխություններ է կրում ննջասենյակի դռներից դուրս։
1. Ամուսինս կորցրել է սեքսի հանդեպ հետաքրքրությունը
Նա տարված է միայն գարեջրով և հեռուստացույցով, տարիքից ու ապրելակերպից ելնելով՝ փոխվել է նրա հորմոնային ֆոնը։ Գիրացել է և խուսափում է ոչ միայն սիրային հարաբերություններից, այլև ցանկացած այլ վառ հույզեր առաջացնող երևույթներից։
Ի՞նչ անել: Այդպիսի վիճակը հաճախ խոսում է ջերմության, սիրո ու ուշադրության պակասի մասին։ Մարդ փորձում է իր վախն ու տագնապը փոխհատուցել ալկոհոլի կամ ուտելիքների միջոցով։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի նա արհեստականորեն չլրացնի սիրո պակասը։ Մտածեք, ամենայն հավանականությամբ գիտեք պատասխանը։
2. Սիրուհի է հայտնվել
Չնայած որ նա մտադիր չէ ամուսնալուծվել, և դուք նախկինի պես թանկ եք նրա համար, միևնույնն է ձեզ հետ սեքսի ցանկություն չկա։
Ի՞նչ անել։ Այժմ պետք է ուշադրությունը սևեռել ոչ թե ամուսնու վրա, այլ ինքներդ ձեզ։ Պետք չէ լրտեսել նրան, հետևել, ուժ գտեք իրավիճակը բաց թողնելու։ Ոչ սկանդալները կօգնեն, ոչ էլ անվստահություն արտահայտող խոսակցությունները։ Զբաղվեք ձեր կարիերայով, ձեր ներքին զարգացմամբ, աճով և արտաքինով, թարմացրեք ձեր հետաքրքրություններն ու զբաղմունքները։
Իրավիճակը հաղթահարելու համար հարկավոր է հեռվանալ դրանից, զբաղվել ինքներդ ձեզնով, հետաքրքիր լինել շրջապատի և առաջին հերթին ինքներդ ձեզ համար։ Այդ ամենը կարող են վերադարձնել ամուսնու հետաքրքրությունը։ Եթե անգամ այդ նրան պետք չլինի, միևնույնն է կատարելագործելով ինքներդ ձեզ միայն կշահեք։
3. Նա աողջական խնդիրներ ունի
Էրեկտիլ դիսֆունկցիա, որը հանդիպում է նաև երիտասարդ տարիքում։ Սեռական հնարավորությունների վրա մեծ ազդեցություն է թողնում զուգընկերոջ հուզական վիճակը։
Ի՞նչ անել։ Մի վախեցեք խոսել այդ նուրբ թեմայի մասին։ Հասկացրեք, որ նա թանկ է ձեզ համար անկախ ամեն ինչից և պատրաստ եք օգնել նրան։ Լավ կլինի հենց ինքներդ առաջինը նախաձեռնեք և առաջարկեք դիմել մասնագետի։
4. Դադարել եք ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ
Այդպես պատահում է երեխայի ծնունդից հետո, երբ ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է ընտանիքի նոր անդամի վրա։ Հաճախ ուղեկցվում է նաև այլ պատճառներով։
Ի՞նչ անել։ Մի մոռացեք, որ ձեր ամուսինը նախկինի պես ձեր կարիքն ունի և դուք նրա կինն եք, ոչ միայն նրա երեխայի մայրը։ Ընդունեք մտերիմների օգնությունը և կիսեք երեխայի խնամքը նրանց հետ։ Ներգրավեք նաև ձեր ամուսնուն, օրվա ընթացքում անպայման որոշակի ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ։ Եթե պատճառը երեխայի ծնունդը չէ, մտածեք, թե այդ ո՞ր խնդիրներն են ձեզ խանգարում։