Մանկաբարձական պեսարիումի նշանակությունը

Մանկաբարձական պեսարիումի նշանակությունը

Մանկաբարձական պեսարիումը հիպոալերգեն նյութից սարքված հարթ օղ է (հանդիպում է նաև օվալաձև, սնկաձև, ափսեանման), որը կիրառվում է այն դեպքում, երբ հղիության ընթացքը վտանգված է արգանդի պարանոցի կարճացման պատճառով։

Այն ծառայում է որպես պահպանիչ միջոց արգանդի պարանոցին կարեր դնելու փոխարեն, երբեմն էլ լրացնում է դրան, եթե կա՝

  • հղիության վաղաժամ ընդհատման վտանգ, 
  • արգանդի պարանոցի վաղաժամ բացվելը կանխելու անհրաժեշտություն, 
  • բազմապտուղ հղիություն (ըստ ցուցմների)։ 

Պեսարիումի նպատակն է՝

  • փակ պահել արգանդի արանոցը և թույլ չտալ, որ այն բացվի ժամանակից շուտ, 
  • մասամբ թեթևացնել արգանդի պարանոցի վրա ընկած ծանրությունը։

Մանկաբարձական պեսարիումի առանձնահատուկ ձևն ու նյութը բացառում են կնոջ սեռական օրգանների վնասումն ինչպես այն կրելու, այնպես էլ հեշտոցում բժշկական գործողություններ կատարելու ընթացքում։

Պեսարիումի տեղադրման անհրաժեշտությունը որոշում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ արգանդի պարանոցի զննման, վերջինիս հասունության որոշման, ՈւՁՀ հետազոտության արդյունքներ վրա հիմնվելով։

Մանկաբարձական պեսարիումը կարելի է տեղադրել հղիության 15-16 –րդ շաբաթներից սկսած, չնայած որ գործնականում այն տեղադրում ե 20-22-րդ շաբաթում։ Որոշ խնդիրների դեպքում այն համադրվում է կարերի հետ (իսթմիկացերվիկալային աբավարարություն)։

Պեսարիումի օգտագործումը ուշ վիժման կամ վաղաժամ ծննդաբերության կանխման նպատակով արգելվում է, եթե՝

  • կա պտղի ներարգանդային մահվան վտանգ, 
  • հայտնաբերվել են անբուժելի արատներ պտղի օրգանիզմում, 
  • կա տվյալ հղիությունը պահպանելու հակացուցում, 
  • փոքր կոնքի օրգանների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների ֆոն կա, 
  • հեշտոցային արյունահոսություն կա և այլն։ 

Պեսարիումի տեղադրումը հոսպիտալացում չի պահանջում, կատարվում է ամբուլատոր պայմաներում։ Գործողությունը պարզ է, շատ ժամանակ չի խլում, սակայն պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում, քանի որ արգանդի պարանոցի վրա կատարվող ցանկացած միջամտություն կարող է այլ խնդիրներ հրահրել։

views 8166
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ