Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրումը ջերմության բարձրացման պայմաններում

Կրծքով կերակրող մայրերը, երբ ջերմություն են ունենում, սկսում են մտահոգվել, թե արդյոք կարելի է շարունակել կրծքով կերակրումն այդ վիճակում, արդյոք կաթը վնասակար չի լինի երեխայի համար։

Ջերմության բարձրացումն ինքնին չի ազդում մայրական կաթի որակի վրա, հետևաբար չի էլ կարող վնասել երեխային։ Կարևոր է, որ բժշկի օգնությամբ կինը հասկանա ջերմության բարձրացման պատճառը և բուժում ստանա։

Հարբուխի, շնչառական սուր վարակների դեպքում մայրը կրող է համարվում նախքան առաջին նշանների ի հայտ գալը, հետևաբար երեխան արդեն իսկ որոշակի ժամանակ ենթարկված է լինում ռիսկերի։

Կրծքով կերակրումը բարձրացնում է իմունիտետը, քանի որ կաթի միջոցով երեխային են փոխանցվում համապատասխան հակամարմիններ, ուստի երեխան կամ ավելի թեթև կտանի հիվանդությունը, կամ էլ ընդհանրապես չի հիվանդանա։

Բարձր ջերմության դեպքում մայրը կարող է պարացետամոլի հիմքով ջերմիջեցնող խմել․ դրանք համատեղելի են կրծքով կերակրման հետ, իսկ ասպիրին խորհուրդ չի տրվում խմել։

Հնարավոր է, որ մայրը բախվի լակտոստազի կամ մաստիտի խնդրին։ Այդ դեպքերում կրծքով կերակրման դադարեցումը կարող է վտանգավոր լինել հենց մոր առողջության համար՝ ավելի խորացնելով վիճակը։ Հաճախակի կերակրումը և սառը թրջոցները, ինչպես նաև բժշկի նշանակած այլ միջոցները նպաստում են արագ ապաքինմանը։

Ջերմությունը երբեմն բարձրանում է նաև քրոնիկ հիվանդություննրի սրման, տարբեր հիվանդությունների ֆոնին բորբոքումների ժամանակ։ Հիմնականում կրծքով կերակրումը չի դադարեցվում։ Պետք է հաշվի առնել, որ բոլոր դեղամիջոցները պետք է համատեղելի լինեն կրծքով կերակրման հետ կամ դեղի ընդունման և կրծքով կերակրման ընթացքի միջև ժամանակի մեծ ինտերվալ լինի։

Առողջ մնացեք։

 

Աղբյուրը

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում:

Կրծքով կերակրող մոր ճիշտ սննդակարգը

Կրծքով կերակրող մոր ճիշտ սննդակարգը

Հոգատար մայրը ցանկանում է իր երեխային տալ միայն լավագույնը, հետևաբար, կրծքով կերակրման ընթացքում  պետք է ուշադիր հետևել  սեփական սննդին:

Լակտացիա․ 3 միֆ գինու և ոչ ալկոհոլային գարեջրի մասին

Լակտացիա․ 3 միֆ գինու և ոչ ալկոհոլային գարեջրի մասին

Իրականում ալկոհոլը ոչ մի կերպ չի շատացնում արտադրվող կաթի քանակը։ Երեխան ավելի հաճախ է ծծում կուրծքը, սակայն քիչ քանակությամբ կաթ է...

Կրծքի այտուցվածություն

Կրծքի այտուցվածություն

Բոլոր կանայք էլ նկատած կլինեն, որ սովորաբար դաշտանին նախորդող օրերի ընթացքում կաթնագեղձերն ուռչում են, երբեմն՝ ցավում։ Երբեմն էլ ցավն այնքան ուժեղ է լինում, որ ընկնում է կնոջ աշխատունակությունը, նվազում է սեռական ցանկությունը և այլն...