Կլեմենտին․ նարնջի և մանդարինի խառնուրդ

Կլեմենտին․ նարնջի և մանդարինի խառնուրդ

Կլեմենտինը կամ Citrus clementina-ն նարնջի և մանդարինի հիբրիդն է, որը 1902 թվականին Կորսիկայում ստացել է հայր Կլեմենտինը։

Կալորիականությունը

Կլեմենտինը ցածր կալորիականությամբ դիետիկ միրգ է, 100 գրամի դեպքում կալորիականությունը 47 կկալ է։ Ցուցված է բոլորին և չի հանգեցնում ճարպակալման։

Օգտակար հատկությունները

Կլեմենտինը մեծ քանակությամբ վիտամիններ և հանքային տարրեր է պարունակում, ինչպես նաև բջջանյութ, ջուր, սպիտակուցներ և ճարպեր։ Հարուստ է B խմբի վիտամիններով։

Պարունակում է նաև պղինձ, տիտան, ասկորբինաթթու, կալիում և այլ նյութեր։ Կլեմենտինը շատ քաղցր համ ունի, սակայն այդ չի նշանակում, որ շաքարի պարունակությունը ևս շատ է։

Ցուցված է ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ ունեցող մարդկանց, վերացնում է մարսողության խանգարումները։

Ամրացնում է իմունիտետը, օգնում պաշտպանվել հարբուխից, լավացնում է նյութափոխանակությունը և ախորժակը։

Լավացնում է նաև մազերի և մաշկի որակը։ Նրանում առկա եթերային յուղերն օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա։ Կարգավորում է քունը։

Կլեմենտինի ձեթն օգտագործում են մի շարք խնդիրներից ձերբազատվելու համար, օրինակ՝ ցելյուլիտից, սեբորեայից, ստրիաներից, ակնեից, գորտնուկներից և այլն։

Վնասակար հատկությունները

Չի կարելի չարաշահել կլեմենտինը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Հակացուցված է գաստրիտի, նեֆրիտի, էնտերիտի և կոլպիտի դեպքում։ Պետք է հաշվի առնել նաև, որ կլեմենտինի եթերային յուղը ֆոտոտոքսիկ է։ հակացուցված է հղի կանանց (առաջին եռամսյակում):

views 3469
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում