Քունջութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Քունջութ․ օգտակար և վնասակար հատկությունները

Քունջութի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, վիտամիններով, օրգանական թթուներով ու հանքանյութերով։ Պարունակում են վիտամին А, С, Е , ինչպես նաև В խմբի վիտամիններ, հանքանյութերից՝ մագնիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ և մեծ քանակությամբ կալցիում։ 100 գրամ քունջութը լրացնում է կալցիումի օրական պահանջը (783 մգ ):

Օգտակար հատկությունները

Հումակերներին և բուսակերներին խորհուրդ է տրվում օրական 25-30 գր քունջութ ուտել կամ այն փոխարինել մեկ ճաշի գդալ քունջութի ձեթով։ Այն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, կանխել աթերոսկլերոզը և  թրոմբների առաջացումը։

Քունջութի սերմերն օգտագործում են այնպիսի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, ինչպիսիք են հիպերտոնիան, թոքերի բորբոքումը, հոդերի, լյարդի, վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի բորբոքումը։

Մաստիտի առաջացման դեպքում կոշտացումների վրա քունջութի ձեթով թաթախված թանզիֆ են դնում կամ էլ նույնը սարքում են աղացած քունջութի սերմերից։

Ուժեղ աֆրոդիզիակ է և ուժեղացնում է սեռական հակումը։ Ունի հակաօքսիդանտ ազդեցություն և օգնում է հազի ու հարբուխի ժամանակ։

Վնասակար հատկությունները

Հղի կանայք պետք է զգուշությամբ օգտագործեն քունջութը, քանի որ այն չարաշահելու դեպքում կարող է վիժման վտանգ առաջանալ կամ էլ հնարավոր է, որերեխան ծնվի  հիպերկալցինեմիայով։ Բարձր թթվայնությամբ ուղեկցվող ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում քունջութ օգտագործել, քանի որ այն գրգռում է լորձաթաղանթը։

Հակացուցված է արյան բարձր մակարդելիություն, միզաքարային և երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց։

 

Աղբյուրը՝ edaplus.ru

views 47884
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում