Դդմի կորիզի ձեթ․ օգտակարությունն ու հակացուցումները

Դդմի կորիզի ձեթ․ օգտակարությունն ու հակացուցումները

Դդմի կորիզի ձեթն ունի շատ մուգ գույն, նուրբ, հաճելի բույր ու դդմի կորիզի համ։ Պարունակում է վիտամիններ А, Е, С, F, Р, К, Т, ինչպես նաև В խմբի վիտամիններ, բազմաթիվ միկրոտարրեր ու մակրոտարրեր, մարդուն անհրաժեշտ այլ սննդանյութեր։ Օժտված է հակաբորբոքային, վերքերն ապաքինող, մանրէասպան, հակաալերգիկ հատկություններով։

Օգտակար հատկությունները

Բարձրացնում է իմունիտետը և օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները։ Երկարատև օգտագործելու դեպքում զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Լավացնում է լեղապարկի և լյարդի գործունեությունը։ Ցուցված է լյարդի, լեղուղիների և լեղապարկի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսի, աղիների և ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի վրա։ Օգտակար է խոցի, գաստրիտի, կոլիտների, փորկապության և այլ հիվանդությունների դեպքում։

Օժտված է նաև հակամակաբույծային ազդեցությամբ։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, կանխում է և օգնում բուժել սրտի, արյան ու անոթների հիվանդությունները։ Նպաստում է անոթների պատերի ամրացմանը, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում սրտամկանը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը։

Օգտագործվում է նաև միզասեռական համակարգի հիվանդությունների բուժման և աշխատանքի կարգավորման համար։

Շատ օգտակար է տղամարդկանց համար։ Բարենպաստ ազդեցություն է թողնում շագանակագեղձի աշխատանքի վրա, պաշտպանում է բորբոքումից, նպաստում է պոտենցիայի բարձրացմանը, նվազեցնում է անպտղության առաջացման վտանգը։

Բացառիկ օգտակարություն ունի նաև կանանց համար։ Օգտագործվում է գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Նպաստում է նախադաշտանային համախտանիշի նվազմանը, լավացնում է ինքնազգացողությունը կլիմաքսի ընթացքում։ Բարենպաստ ազդեցություն է թողնում նաև վերարտադրողական համակարգի վրա, նվազեցնում է անպտղության առաջացման վտանգը։

Ցուցված է հղի կանանց։

Նպաստում է նյարդային համակարգի աշխատանք կարգավորմանը, օգնում է պայքարել գլխացավի, անքնության և այլ խնդիրների դեմ։ Շատ օգտակար է տեսողության համար։

Հաճախ օգտագործելու դեպքում օգնում է խուսափել լնդերի և բերանի խոռոչի հիվանդություններից։

Օգտագործվում է մաշկային զանազան հիվանդությունների բուժման համար՝ էկզեմա, փսորիազ, ցան և այլն։ Լավացնում է մաշկի, մազերի ու եղունգների վիճակը, ունի երիտասարդացնող հատկություն։

Հակացուցումները

Հակացուցված է ձեթի հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում։ Այն մարդիկ, որոնք շաքարային դիաբետ կամ լեղաքարային հիվանդություն ունեն, պետք է խորհրդակցեն բժշկի հետ։

Օգտագործման ձևերը

Կարելի է դդմի կորիզի ձեթով համեմել աղցանները, վինեգրետները, շոգեխաշած բանջարեղենը, կարտոֆիլի պյուրեն և այլ ուտեստները։ Այն օգտագործում են մսի, ձկան ու բանջարեղենի համար նախատեսված սոուսներ պատրաստելիս։ Հարմար չէ տապակելու համար, քանի որ այդպիսով կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը։

views 18523
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում