Կանաչ թեյ օգտակարությունը և վնասակարությունը

Կանաչ թեյ օգտակարությունը և վնասակարությունը

Կանաչ թեյն առկա թեյերից ամենաքիչ մշակումն անցնող տեսակներից է և դրա շնորհիվ պահպանում է իր օգտակար հատկությունների ամբողջ փունջը։ 

Շատ օգտակար է սրտանոթային ամակարգի համար։ Փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում այն նվազեցնում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաև նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը և բարձրացնում է անոթների պատերի էլաստկությունը։

Ցանկալի է չգերազանցել օրական մեկ բաժակ թեյի չափը: Կանաչ թեյը նպաստում է առողջության ամրացմանը, քանի որ հարուստ է բնական հակաօքսիդանտներով:

Հակաօքսիդանտները քիմիական միացություններ են, որոնք կանխարգելում են օրգանիզմի բջիջների քայքայումը: Հետազոտությունները վկայում են, որ հակաօքսիդանտներն օգնում են պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, բարձր անոթային ճնշումը և քաղցկեղի մի շարք տեսակներ:

Կանաչ թեյը օգտակար է նաև ատամների և ոսկրերի առողջության, ինչպես նաև դիմադրողականության համակարգի ամրապնդման համար: Այդուհանդերձ, նշենք, որ մեծաքանակ կանաչ թեյը կարող է խոչընդոտել ֆոլաթթվի յուրացմանը: Ֆոլաթթուն սննդարար նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին հատկապես հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում չարաշահել են կանաչ թեյը, ծնվել են նյարդային խողովակի զարգացման արատներով:

Հղիության ընթացքում կարելի է կանաչ թեյ խմել, սակայն քիչ քանակությամբ, քանի որ կոֆեին է պարունակում: Կախված թրմելու ձևից՝ հնարավոր է, որ կոֆեինի քանակը նվազի կամ պահպանվի այնքան, որքան սև թեյում է:

Փորձեք սահմանափակվել օրական 200գր-ով: Հաշվի առեք, որ 200գր-ը կոֆեինի ընդհանուր քանակն է, որ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել նաև սուրճի, շոկոլադի, կոլայի և կոֆեին պարունակող այլ մթերքների քանակը:

Հիշեք մի հանգամանք ևս: Կանաչ թեյը, ինչպես և թեյի մյուս տեսակները, կարող է դժվարացնել օրգանիզմում երկաթի յուրացումը (ոչ մսային մթերքների դեպքում): Ուստի ցանկալի է թեյի հետ ոչինչ չուտել:

 

Աղբյուրը

views 13262
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում