Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանոն դեռևս վաղ ժամանակներից հայտնի համեմունք է, նույն ինքը խնկածաղիկն (душица) է:

Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ՝ 58, ծաղիկներում՝ 166, տերևներում 565 մգ %)։ Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում՝ մինչև 28% ճարպայուղ։ Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը։

Թիմոլը թողնում է ցավազրկող և հակասեպտիկ ազդեցություն, իսկ կարվակրոլը՝ հակաբորբոքային և հակաօքսիդանտ։ Պարունակում է վիտամին А, K, E, C, ինչպես նաև В խմբի վիտամիններ, դաբաղանյութեր, որոնք նպաստում են օրգանիզմից տոքսինների և խարանների արդյունավետ վերացմանը։

Խոլինը լավ է ազդում նյարդային համակարգի վրա և կարգավորում է ճարպափոխանակությունն ու խոլեստերինի մակարդակը։ Բույսն ունի ամրացնող, խթանող, միզամուղ, խորխաբեր, մանրէասպան, քրտնամուղ, հանգստացնող, ախտահանող և իմունոմոդուլացնող ազդեցություն։

Դրական ազդեցություն է թողնում հատկապես կնոջ օրգանիզմի վրա, քանի որ խթանող և  տոնուսավորող ազդեցություն է գործում արգանդի հարթ մկանունքի վրա, կարգավորում է դաշտանային ցիկլը, մեղմում դաշտանային ցավը և կիրառվում է դաշտանի ուշացման դեպքում։ Լավացնում է լակտացիան։

Այն որպես դեղաբույս հայտնի է եղել դեռևս հին հռոմեացիներին, իսկ տարբեր երկրների ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է մաշկային զանազան հիվանդությունների՝ գորտնուկի, խոցի, քոսի, քաղցկեղի ժամանակ։ Կաթնահյութով բուժել են ոտքերի կոշտուկները, դեմքի պեպենները, տերևների փոշին ցանիլ են ինֆեկցված վերքերի վրա կամ այդ նպատակով անմիջապես օգտագործվել է թարմ տերևը։ Դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է լեղուղիների հիվանդությունների, գեղձախտի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների, հատկապես լուծի ժամանակ։

Հակացուցումները

Հակացուցված է հղի կանանց, քանի որ կարող է վիժում առաջացնել։ Չի թույլատրվում օգտագործել նաև ստամոքսի բարձր թթվայնության և հիպերտոնիկ հիվանդության դեպքում։  

 

Աղբյուրը

views 31226
5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Այլ նյութեր

5 կարևոր սննդամթերք պտղի առողջ աճի և զարգացման համար

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Այլ նյութեր

Քաշի նվազումը ծննդաբերությունից հետո. ինչպե՞ս վերականգնել կազմվածքը անվտանգ

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում