Ցավ ամոթույքի հատվածում

Ցավ ամոթույքի հատվածում

Ընդհանուր տեղեկություններ

Էպիդերմիսը, որը ծածկում է մեծ սեռաշուրթերը, բազմաթիվ քրտնագեղձեր և ճարպագեղձեր, ինչպես նաև նյարդային վերջավորություններ է պարունակում։ Սեռական գրգռման բացակայության դեպքում մեծ սեռաշուրթերը ծալված են և այդպիսով մեխանիկական պաշտպանություն են ստեղծում միզուկի և հեշտոցամուտքի համար։

Փոքր սեռաշուրթերը ծալված են փոքրիկ թերթիկների պես, զուրկ են մազերից, բայց պարունակում են բազմաթիվ նյարդային վերջավորություններ և մազանոթներ։

Սեռական շուրթերը պատող մաշկի վարակման հետևանքով սեռական ակտը կարող է ցավոտ լինել, ուղեկցվել քորով և այրոցով։

Ամոթույքի ցավի պատճառները

Վուլվովագինիտ կամ սեռական շուրթերի բորբոքման պատճառները կարող են թաքնված լինել հիգիենայի կանոնների խախտմա մեջ։ Ախտաշաններն են՝

  • ցավ միզելիս և քայլելիս,
  • մեծ և փոքր սեռաշուրթերի բորբոքում,
  • կանաչադեղնավուն արտադրություն, որն ուղեկցվում է տհաճ հոտով և ցավով։

Կանդիդոզը սնկային հիվանդություն է, որն առաջանում է candida սնկերի քանակության աճի պատճառով։ Այդ միկրոօրգանիզմներն առկա են բոլորի օրգանիզմում, սակայն իմունիտետի անկման, հոտավետ միջադիրների, օճառների ու գելերի պատճառով կարող են շատանալ և սնկային հիվանդություն առաջացնել։

Վուլվոդինիան հեշտոցամուտքի կամ սեռական օրգանների ամբողջ հատվածի ցավոտ վիճակն է։ Այն վուլվայի նյարդային վերջավորությունների քրոնիկ բորբոքման պատճառ է դառնում, ողեկցվում այրոցով և տհաճ զգացումներով։

Վուլվոդինիայի կարող են նպաստել հեշտոցային վարակները, քրոնիկ կանդիդոզը և հակաբիոտիկների ոչ ճիշտ ընդունումը և այլ գործոններ։ Սեռաշուրթերը գրեթե միշտ բորբոքված են և ցավոտ, իսկ սեռական ակտի, հեծանիվ քշելու, տամպոն դնելու և պարզապես նստելու ժամանակ նաև այրոց է առաջանում։

Բարտոլինիտը հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի բորբոքումն է։ Հենց բարտոլինյան գեղձերն են սեռական ակտի ժամանակ քսուք արտադրում։ Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել տարատեսակ միկրոբները՝ ստաֆիլոկոկները, գոնոկոկները և այլն։

Ցավի բնույթը՝ գրգռման դեպքում սեռական շուրթերում պուլսացող ցավ է զգացվում, որն անցնում է սեռական ակտից ժամեր անց։




Աղբյուրը

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Փորացավ

Փորացավ

Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար:

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելում

Շագանակագեղձի քաղցկեղը չարորակ գոյացություն է, որն առաջանում է շագանակագեղձի բջիջներից