Հեշտոցի պլաստիկա (կոլպորաֆիա և կոլպոպերինեոպլաստիկա)

Հեշտոցի պլաստիկա (կոլպորաֆիա և կոլպոպերինեոպլաստիկա)

Հեշտոցի պատերի պլաստիկան կատարվում է դրանց անատոմիական փոփոխությունների դեպքում, օրինակ՝ արտանկման կամ իջնելու (սեռական օրգանների պրոլապս): Պատճառ կարող է դառնալ դժվար ծննդաբերությունը, խոշոր պտուղը, հորմոնների պակասը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, քրոնիկ փորկապությունը և գինեկոլոգիական մի շարք հիվանդություններ։

Կոլպորաֆիան կատարվում է հեշտոցի առջևի և հետևի պատերի իջնելու, դիրքի փոփոխության դեպքում, իսկ կոլպոպերինեոպլաստիկան՝ հեշտոցի հետին պատի և փոքր կոնքի մկանների (լևատորների) պլաստիկան և ֆիքսումն է:

Ցուցումները

Վիրահատությունը ցուցված է պրոլապսի երկրորդ և երրորդ աստիճանների, անմիզապահության, ցիստոցելեի կամ ռեկտոցելեի դեպքում, իսկ սկզբնական փուլերում արդյունավետ կարող է լինել նաև կոնսերվատիվ բուժումը։

Առաջնային կոլպորաֆիայի և հետին կոլպոպերինոպլաստիկայի ցուցումներն են՝

  • անմիզապահություն և անկղապահություն, 
  • տհաճ զգացողություններ սեռական հարաբերության ընթացքում՝ պայմանավորված սեռական օրգանների դիրքի փոփոխությամբ և այլն։ 

Նախապատրաստումը

Վիրահատությունից առաջ հարկավոր է խորհրդակցել թերապևտի և անեսթեզիոլոգի հետ, ինչպես նաև մի շարք հետազոտություններ կատարել՝

  • էլեկտրասրտագրություն, 
  • ֆլյուորոգրաֆիա, 
  • մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • այան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություն, մակարդելիության որոշման հետազոտություն և այլն։ 

Վերականգնումը

Վիրահատությունից հետո բուժառուն շարունակում է մնալ բժշկի հսկողության ներքո և ստացիոնարում անցկացնում է առավելագույնը 2-4 օր։

Խորհուրդ է տրվում առաջիկա մեկ ամսվա ընթացքում զերծ մնալ սեռական ակտից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սաունա գնալուց և տաք վաննայից։ Վարակումից խուսափելու համար հարկավոր է խստորեն հետևել հիգիենայի կանոններին։

Բժշկի բոլոր ցուցումները ճիշտ կատարելու դեպքում մի քանի շաբաթ անց օրգանիզմը լիովին վերականգնվում է։

 

Աղբյուրը

views 9643
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ