Թրոմբոֆիլիա և հղիություն

Թրոմբոֆիլիա և հղիություն

Թրոմբոֆիլիա և հղիություն
 
 
Թրոմբոֆիլիան ախտաբանական վիճակ է, ինչը բնութագրվում է արյան
մակարդելիության խանգարմամբ, որի ժամանակ բարձրանում է թրոմբոզի
զարգացման վտանգը, որն էլ իր հերթին հղիության ընթացքում հանգեցնում է
միկրոթրոմբների առաջացման, պտղի սնուցման խանգարման, և այդ ամենն ի
վերջո ավարտվում է վիժմամբ հղիության վաղ կամ ուշ շրջանում, չզարգացող
հղիությամբ և մանկաբարձական այլ բարդություններով:
 
Թրոմբոֆիլիան լինում է ձեռքբերովի (վառ օրինակ է հակաֆոսֆոլիպիդային
համախտանիշը) և գենետիկորեն նախատրամադրված՝ մուտացիաների ձևով
(օրինակ Լեյդենի մուտացիան, MTHFR, պրոթրոմբին և այլն): Ախտորոշվում է
հետազոտությունների արդյունքների հիման վրա (լաբորատորիայում արյունը
վերցվում է երակից): Այսօր շատերին հուզում է մի հարց՝ արդյո՞ք հնարավոր է,
որ կինն ունենա թրոմբոֆիլիա, սակայն հղիությունը բնականոն ընթանա: Այո,
հնարավոր է: Կան դեպքեր, երբ կինն ունենում է թրոմբոֆիլիա, առաջին
հղիությունն անցնում է առանց որևէ խնդրի, սակայն երկրորդ հղիության
ժամանակ այն ակտիվանում է և ուղեկցվում տարաբնույթ բարդություններով:
 
Երբեմն էլ այդ բարդություններն առաջանում են հենց առաջին հղիության
ընթացքում: Թե ինչով է դա պայմանավորված, դեռևս լիովին ուսումնասիրված չէ:
 
Թրոմբոֆիլիայի զարգացման հարցում մեծ դեր են խաղում հարակից
հիվանդությունները, վիրուսները, բորբոքային գործընթացները և այլն: Դրանք իրենց հերթին օրգանիզմում խթանում են բոլոր այն գործընթացները, որոնք կապված են թրոմբոֆիլիայի հետ և ակտիվացնում են այն: Վերոնշյալ խնդիրներ ունեցող կինը նախքան հղիանալը պետք է լիարժեքորեն հետազոտվի և ստանա
համապատասխան բուժում:
 
Խորհուրդ է տրվում թրոմբոֆիլիայի բուժումն սկսել մինչև հղիությունը:
Հղիության ժամանակ կինը պետք է լինի բժիշկների հսկողության ներքո և
պարբերաբար անցնի համապատասխան հետազոտություններ, որոնք թույլ
կտան վաղ շրջանում ախտորոշել թրոմբոֆիլիան և նշանակել անհրաժեշտ
բուժում: Ավելի հեշտ է այս ամենն անել հղիությունից առաջ կամ հղիության վաղ
շրջանում, քան հետագայում՝ վիժման վտանգի և մանկաբարձական որոշ
բարդությունների առաջացման դեպքում:
 
 
views 46032
Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Կրծքով կերակրում

Կրծքի ճաքեր․ կանխարգելում և բուժում

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները

Հետծննդյան ընթացք

Ծննդաբերությունից հետո առաջին շաբաթները