Մեր կենտրոնը համալրված է 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով

Մեր կենտրոնը համալրված է 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով

Մեր կենտրոնը համալրված է General Electric VOLUSON E10 3D/4D վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումով:

Ամերիկյան արտադրության GE VOLUSON E10 ուլտրաձայնային սարքավորումը լավագույնն է ամբողջ աշխարհում և դեռևս նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:

Voluson E10-ը մեծ առաջընթաց ունի ախտորոշիչ սարքավորումների ոլորտում։ Սա առաջին ուլտրաձայնային սարքն է, որը բժիշկներին և նրանց պացիենտներին թույլ է տվել տեսնել այնպիսի իրական պատկեր, որը ցույց է տալիս ոչ միայն ֆիզիոլոգիական հատկությունները, այլ նաև երեխայի մաշկի երանգը, երբ նա դեռևս գտնվում է արգանդում։

3ba30ac7_resizedScaled_817to817.jpg (130 KB)44f6ee0_resizedScaled_817to612.jpg (105 KB)

Շնորհիվ  Voluson E10 առաջադեմ տեխնոլոգիայի և շարժվող լույսի աղբյուր ունեցող տեխնոլոգիաների՝ հնարավոր եղավ վերստեղծել գերճիշտ 3D/4D  պատկեր՝ խորը թափանցելիության բարձր աստիճանով։ Սարքը հագեցած է տարբեր 2D, 3D/4D  սենսորներով, ինչպես նաև նոր սերնդի HDlive ծրագրային ապահովմամբ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ օգտագործման համար։ Սա ոչ միայն թույլ է տալիս էկրանին տեսնել երեխայի գերճշգրիտ պատկերը, այլև ուսումնասիրել պտղի ուղեղը, սիրտը, անոթային համակարգը՝ արյան հոսքն ուսումնասիրելու հնարավորությամբ։

67e2e131_resizedScaled_800to539.jpg (61 KB)D23I35tUcAAuM8f.jpg (23 KB)

Գործնականում սա հնարավորություն է տալիս իրականացնել ավելի որակյալ զննում և հղիության արդեն առաջին եռամսյակում ախտորոշել հնարավոր հիվանդությունները և անհրաժեշտության դեպքում որոշել բուժման կարգը, քանի որ ծնողների համար շատ կարևոր է, որպեսզի իրենց երեխան ծնվի և մեծանա առողջ։ Այնպիսի սարքավորումների ի հայտ գալով, ինչպիսին է՝ GE Voluson E10-ը, հնարավորություն ստեղծվեց ոչ միայն ճշգրիտ կերպով որոշել պտղի զարգացումը, այլ նաև ստանալ բոլոր անհրաժեշտ տվյալները՝ բազմապտուղ կամ բարդություններով ընթացող հղիության ճիշտ վարման համար։

e171.png (82 KB)voluson-e10-header.jpg (194 KB)

Առաջադեմ ուլտրաձայնային սկաների հնարավորությունները հաջողությամբ օգտագործվում են մեր կողմից՝ կանանց առողջական ոլորտում ամենաբարդ ախտորոշիչ խնդիրների լուծման համար։ Մանրամանսերի բարձր մակարդակը և պատկերի գերճշգրիտ որակը թույլ են տալիս ստեղծել գինեկոլոգիական խնդիրների չափազանց հստակ պատկեր, ինչն էլ նշանակում է՝ բարձրացնել դրանց վերացման հնարավորությունները՝ բուժման կարգի ճշգրիտ ընտրության շնորհիվ։

e180.jpg (115 KB)

-Գրանցուման  և մանրամասների համար կարող եք զանգահարել (096) 176 176  հեռախոսահամարով:

-Հասցեն՝ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն, Աբովյան 34/3:

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ