Եվս մեկ անգամ՝սեքսի առավելությունների մասին

Եվս մեկ անգամ՝սեքսի առավելությունների մասինԱռողջ սեքսը շատ առավելություններ ունի: Յուրաքանչյուրն ունի զուգընկերոջ բավարարման և սերնդի շարունակման իր մոտեցումները, բայց եզրահանգումը նույնն է` մարդուն անհրաժեշտ է սեքս։ Սեքսն էական ազդեցություն է ունենում մեր կյանքի որակի վրա: Կանոնավոր սեքսը խթանում է մտավոր գործունեությանը, մարզում է սիրտը և նույնիսկ երկարացնում կյանքը: Սեռական հարաբերության ընթացքում ուղեղի բջիջները խթանվում են, և կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում նրանց բարձր ակտիվությունը երկար ժամանակպահպանվում է: Շոտլանդացի հոգեբանները, ովքեր հետազոտել են ավելի քան երեք հազար եվրոպացիների, եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանք ունենալն էապես դանդաղեցնում է ծերացումը: Ըստ հետազոտողների՝ մարդիկ, ովքեր, շաբաթվա ընթացքում երեք կամ ավելի անգամ սեռական հարաբերություն են ունեցել, իրենց տարիքից տասը տարի ավելի երիտասարդ են երևում: Այն փաստը, որ սեքսը սրտանոթային համակարգի առողջության հիմնական գործոն է, հայտարարվել է մի քանի տարի առաջ վիրաբույժ Քրիստիան Բեռնարդի կողմից: Ըստ հայտնի բժշկի՝ կանոնավոր սեքսը ամենագեղեցիկ և հաճելի միջոցն է՝  արյան անոթներն ու սիրտն առողջ պահելու: Queen's University Belfast- ի (Բելֆասթի Թագավորական համալսարան) մասնագետները հետազոտություն են անցկացրել՝պարզելու համար, թե որքան է մարդու ընդհանուր առողջության ու սեռական հարաբերության հաճախականության  միջև եղած կապը:

Կարող եք ընթերցել  նաև՝  Անալ սեքս

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանոնավոր սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց մահացության մակարդակը կրկնակի ցածր է նրանցից, ովքեր ընդհանրապես սեռական հարաբերություն չեն ունեցել: Սեքսից հետո մեծանում է պրոլակտին հորմոնի արտադրությունը, որը ուղեղի բջիջներին դրդում է ՝ ստեղծելու նոր նեյրոններ: Սեքսը նաև նպաստում է լավ կազմվածք ունենալուն. պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալով՝ կարելի է հղկել մարմինը և ազատվել ավելորդ քաշից: Մեկ կրքոտ սեռական հարաբերությունն այրում է մինչև 200 կալորիա(մոտավորապես նույնը, ինչ 15 րոպե վազքուղում  վազելը): Գրգռված մարդու զարկերակային աշխատանքի արագությունը համապատասխանում է մարզիկի զարկերակային աշխատանքի արագությանը` րոպեում 70-150 զարկ: Եթե սեքսի ընթացքում պահպանակ չի օգտագործվում, կանանց մոտ նվազում է ընկճվածությունը։ Դա բացատրվում է, նրանով, որ պրոստագլանդինը (սերմնահեղուկում հայտնաբերված հորմոն) ներծծվում է կանանց սեռական ուղիներում՝ կարգավորելով կանացի հորմոնների արտադրությունը: Սեքսը կարող է նաև որպես ցավազրկող միջոց լինել։ Օրգազմից անմիջապես առաջ օքսիտոցին հորմոնի մակարդակը իր նորմալ մակարդակից հինգ անգամ  բարձրանում է: Սա, իր հերթին, հանգեցնում է էնդորֆինների ձևավորմանը, որոնք անալգետիկ ազդեցություն են ունենում ցանկացած տեսակի ցավի դեպքում, ներառյալ՝ գլխացավը, արթրիտը և նույնիսկ միգրենը: Կանոնավոր սեքսի դեպքում բարձրանում է իմունիտետը, նվազում են ցրտահարվելու և գրիպով վարակվելու վտանգները: Սեռական հարաբերություններ ունենալով՝ կարող եք մոռանալ ատամնաբույժին այցելելու մասին: Սերմնահեղուկը պարունակում է ցինկ, կալցիում և այլ օգտակար նյութեր, որոնք դանդաղեցնում են ատամների քայքայումը:

Տղամարդիկ, ովքեր սեքսով են զբաղվում շաբաթական երեք անգամ կամ ավելի հաճախ, շատ ավելի քիչ են հակված սրտի կաթվածների և ինսուլտների: Սեքսը երբեք շատ չի լինում: Գիտնականների մեծ մասը համաձայն է այս պնդմանը։   Սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել խանգարումներ, ինչպիսիք են՝ վաղաժամ սերմնաժայթքում և այլ սեռական դժվարություններ: Սեքսի երկարատև բացակայությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ մտավոր և ֆիզիկական գործունեության, տրամադրության  վրա, առաջացնել նյարդահոգեբանական գրգռվածության աճ և դժգոհության զգացում: Հարկ է իմանալ, որ տղամարդկանց մոտ սեռական անբավարարությունը, հատկապես 45 տարեկանից հետո, նվազեցնում է պոտենցիան։ Այս դեպքում ի հայտ է գալիս մարմնի հարմարվողական ռեակցիան. սեռական աբստրակցիան նպաստում է շագանակագեղձի մեջ սեկրեցների կուտակմանը, որն ինտենսիվորեն ներծծվում է արյան մեջ և խանգարում գոնադների գործառույթին: Լեյդիգի բջիջները արտադրում են ավելի քիչ սեռական հորմոններ (անդրոգեններ), ինչի հետևանքով նյարդային կենտրոնների զգայունությունը սեռական խթանների նկատմամբ նվազում է: Այսպիսով, ստեղծվում են սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալու նախադրյալները: Ձևավորվում է կայուն կախվածություն. որքան հազվադեպ են սեռական հարաբերությունները, այնքան քիչ է զգացվում դրանց կարիքը: Հակառակն է տեղի ունենում կանոնավոր սեռական հարաբերությունների դեպքում: Այսպիսով, սեռական հարաբերությունների կանոնավոր հաճախականության դեպքում շագանակագեղձի և գոնադների միջև առկա հորմոնալ կապը պահպանում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի նորմալ գործառույթները, իսկ սեռական ակտիվության ռիթմը սեռական խանգարումների կանխարգելման որոշիչ գործոններից մեկն է: Սեռական կյանքը պետք է լինի բացարձակ կանոնավոր: Պատկերացրեք, որ օգտագործում եք ձեր ոտքերը երկու շաբաթը մեկ. վեց ամիս հետո դժվար թե կարողանաք քայլել: Նույնն է նաև այս դեպքում ։ Բացի այդ, փոքր կոնքի օրգաններում առաջացող երևույթները, որոնք պայմանավորված են սեռական հարաբերությունների հազվադեպ լինելով կամ բացակայությամբ, շագանակագեղձի կամ պրոստատիտի բորբոքման ու զարգացման պատճառներից են։

Աղբյուրը

 

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ