Անքնությունը հղիության ընթացքում

 
Անքնությունը հղիության ընթացքում 
Հղիության ընթացքում անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք։ Առաջին եռամսյակում քնի խանգարումները հաճախադեպ են: Նման վաղ փուլում դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում քնի խանգարումների ավելի ու ավելի շատ պատճառներ կան: Երրորդ եռամսյակում հղի կանանց անքնությունը պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր շարժման համար ավելի ու ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ: Դժվարանում է  քնելու հարմարավետ դիրք գտնելը, քանի որ փորը բավականաչափ մեծանում է: 
Ընթերցեք նաև՝ Օրգազմը հղիության դեպքում
Անքնությունը հղիության ընթացքում. պատճառները 
 Ֆիզիոլոգիական պատճառներ. 
-շնչարգելություն 
 - ոտքերի ցավ 
- այրոց 
- պտղի շարժ 
 - միզելու մեծ ցանկություն, քանի որ ընդլայնված արգանդը ճնշում է միզապարկը 
 - մեջքի և գոտկատեղի շրջանի ցավեր: 
Անքնության հոգեբանական պատճառները. 
- նյարդային գերլարում (սթրես) 
- մղձավանջներ 
- քրոնիկական հոգնածություն 
Հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվելու անքնությունից․ 
- Հրաժարվել ցերեկը քնելու սովորությունից. միգուցե գիշերային քունը  վերականգնվի: 
-Ձեզ հասկացող հարազատ մարդու հետ զրուցել գիշերային մղձավանջների մասին. հոգեբանները կարծում են, որ երազի մասին բարձրաձայն խոսելն օգնում է հասկանալու, որ իրականում վտանգ չկա: 
- Պետք է խուսափել գերլարումից․ հոգնածությունը, որը կուտակվում է ամբողջ օրվա ընթացքում, կարող է խանգարել երեկոյան հանգստին։ 
 -Քնելուց առաջ դժվարամարս սնունդ չուտել 
- Երեկոյան ավելի քիչ հեղուկ խմել 
- Քնելուց առաջ կարելի է տաք ցնցուղ կամ լոգանք ընդունել 
-Ստեղծել քնելու սովորություն՝ պառկելով միշտ նույն ժամին. գերադասելի է՝ մինչև երեկոյան 23։00-ն։ 
-Հղի կանայք, ովքեր հաճախում են ապագա մայրերի համար նախատեսված ֆիթնես պարապմունքների, շատ ավելի քիչ են բողոքում անքնությունից։ 
- Քնելուց առաջ մեկ ժամ զբոսնելը կհանգստացնի և կնպաստի հանգիստ քնելուն. այլընտրանքային տարբերակը սենյակի օդափոխումն է։ 
- Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա, քանի որ արգանդը ճնշում է ստորին երակին, ինչը նվազեցնում է արյան հոսքը դեպի սիրտ և ուղեղ, և պտղի մոտ կարող է առաջացնել գլխապտույտ և հիպոքսիա ու նույնիսկ ուշաթափություն՝ մոր մոտ։ Խորհուրդ է տրվում քնել ձախ կողմի վրա, ինչը կանխում է շնչարգելությունը, սակայն դա անհատական է։ 
- Նույնիսկ եթե հղիության ընթացքում անքնությունը մեծ անհանգստություն է պատճառում, պետք չէ օգտագործել քնաբեր: Ավելի լավ է դիմել բժշկի օգնությանը: Բացառիկ դեպքերում, երբ քնի և արթնության ռիթմը խանգարվել է այնքան, որ գիշերային հանգստի ժամանակը չի կազմում 4-6 ժամ կամ ավելի, և շարունակվում է մեկ շաբաթից ավելի, պետք է անհապաղ կապ հաստատել մասնագետի հետ: Գինեկոլոգը պարզում է՝ արդյոք կան անքնության ֆիզիոլոգիական պատճառներ, թերապևտն ուսումնասիրում է առողջության ընդհանուր վիճակը, իսկ հոգեբանը խորհուրդ է տալիս՝ ինչպես ազատվել հոգեբանական խանգարումից: Երեխայի ծննդին նախապատրաստվելը աշխատանք է, որը պահանջում է զգալի ջանքեր, որոնք էլ պետք է պարբերաբար վերականգնվեն: 
 
Աղբյուրը
Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիություն

Բիոքիմիական հղիությունը (Biochemical pregnancy) հղիության շատ վաղ փուլում…