Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների
Անալիզներ, հետազոտություններ
38430
Խորիոնալ գոնադոտրոպինը (ХГЧ) հղիության ընթացքում. նորմաների աղյուսակն ըստ շաբաթների
Շատ կանայք դրական թեստի առաջին օրերից սկսած հետաքրքրվում են հետազոտությունների արդյունքներով: Մասնավորապես՝ հղիության ընթացքում ԽԳ-ի արդյունքներով և դրա շաբաթական աճով: ԽԳ թեստն ինքնին հղիության հաստատման հիմնական որոշիչն է: ԽԳ-ն խորիոնալ գոնադոտրոպին հորմոնն է: Եվ դրա արդյունքն առավել ճշգրիտ է ցույց տալիս հղիության առկայությունը կամ բացակայությունը, սակայն կոնկրետ անալիզի դեպքում: Բացի այդ, կարևոր է վերահսկել դրա մակարդակը` հնարավոր խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար:
ԽԳ-ի վերլուծություն. Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
Սա իսկապես եզակի վերլուծություն է ապագա մայրիկի համար: Այն ոչ միայն թույլ է տալիս համոզվել հաջող բեղմնավորման մեջ, այլ նաև մատնանշում է ցանկացած պաթոլոգիա (ախտաբանություն): Հետևաբար, հղիության հաստատումից հետո կարող եք ամեն ամիս կամ նույնիսկ ամեն շաբաթ թեստ հանձնել: Սա կօգնի համոզվելու, որ պտղի մոտ ամեն ինչ լավ է։ Հղիության առկայության մասին կարող եք իմանալ թեստի միջոցով և ԽԳ-ի մակարդակի համար՝ երակից արյան անալիզ հանձնելով: Շատերը չեն էլ կռահում, որ թեստային համակարգը նույնպես որոշվում է ԽԳ-ի միջոցով: Միակ տարբերությունն այն է, որ մեզի անալիզը ցույց չի տալիս 100 % արդյունք՝ ի տարբերություն արյան անալիզի: Հետևաբար, վախը ներարկումներից ստիպված եք որոշ ժամանակով մի կողմ դնել. սա անհրաժեշտ է առողջության և երեխայի վիճակի համար: Փաստն այն է, որ անալիզը կարող է բացահայտել ոչ միայն նորմալ հղիությունը, այլև՝ արտարգանդայինը: ԽԳ-ի հանձնման առավելությունը նաև նրանում է, որ ցույց է տալիս հղիության առկայությունը ցանկացած թանկ թեստից էլ շուտ: Բացի այդ, այն երբեմն որոշում է հղիության առկայությունը նույնիսկ դաշտանի ուշացումից առաջ: Այնուամենայնիվ, այժմ կան կատարելագործված թեստեր, որոնք կարող են ավելի ճշգրիտ արդյունք ցույց տալ դաշտանի սկզբից մի քանի օր առաջ, բայց դրա ճշգրտությունը չի գերազանցի 95 %-ը: Հղիության ընթացքում ԽԳ-ի նորմերի համաձայն՝ մակարդակը չի իջնում 15 մՄԵ / մլ-ից ցածր:
ԽԳ-ի նորման աղյուսակով՝ ըստ շաբաթների
Հարկ է հստակեցնել, որ հղիության ընթացքում ԽԳ-ի նորմերը նշվում են բեղմնավորման պահից և ոչ վերջին դաշտանից հետո: Եթե աղյուսակային նորմերից շեղումներ են հայտնաբերվել, դիմեք ուլտրաձայնային հետազոտության: Դրա օգնությամբ հաշվարկվում է պտղի չափը և համեմատվում է միջին ցուցանիշների հետ:
Հղիության ժամկետը (ըստ շաբաթների) | Միջին ցուցանիշ | Նորմա, մՄԵ/մլ |
1-2 | 150 | 50-300 |
3-4 | 2000 | 1500-5000 |
4-5 | 20000 | 10 000-30 000 |
5-6 | 50 000 | 20 000-100 000 |
6-7 | 100 000 | 50 000-200 000 |
7-8 | 70 000 | 20 000- 200 000 |
8-9 | 65 000 | 20 000-100 000 |
9-10 | 60 000 | 20 000-90000 |
10-11 | 55 000 | 20 000-95 000 |
11-12 | 45 000 | 20 000-95 0000 |
13-14 | 35 000 | 15 000-60 000 |
15-25 | 22 000 | 10 000-35 000 |
26-37 | 28 000 | 10 000-60 000 |
Չնայած այն հանգամանքին, որ աղյուսակները ստեղծվում են ստանդարտ ցուցանիշներով, ԽԳ-ի մակարդակը կարող է տարբեր լինել՝ կախված որոշման տարբերակից: Հետևաբար, նույնիսկ նորմայից փոքր-ինչ շեղվելու դեպքում անհրաժեշտություն չկա խոսելու առաջացած խնդիրների ու պաթոլոգիաների մասին: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է ԽԳ-ն աճում, այսինքն՝ նրա դինամիկայից: Լաբորատորիայում հետազոտություն կատարելիս կարող եք անվճար ձևաթուղթ ստանալ «հղիության ընթացքում ԽԳ-ի նորմը` ըստ շաբաթների». չզարմանաք, եթե դա տարբերվի ինտերնետում կամ այլ կլինիկայում եղած աղյուսակներից: Փաստն այն է, որ ցանկացած բժշկական հաստատությունում հետազոտության մեթոդները կարող են որոշակիորեն տարբերվել․ դա հաստատվում է ղեկավարների կողմից: Ըստ այդմ, ուսումնասիրության ճշգրտությունը կարող է տարբերվել նախորդից, հետևաբար, կանանց խորհուրդ է տրվում ստուգելու նորմերը ամեն շաբաթ, միշտ նույն տեղում: Պետք չէ ինքնուրույն ախտորոշում կատարել։ Եթե շեղումներ հայտնաբերվեն, դուք պետք է դիմեք բժշկի։ Սա կօգնի խուսափելու խուճապից, քանի որ արդյունքները կարող են իրականում նույնը չլինել։
ԽԳ-ի աճ կամ նվազում
ԽԳ-ի մակարդակը որոշում է հղիության ժամկետը և հղիության ընթացքում խնդիրների առկայությունը: Բայց նույնիսկ դրանց բացակայության դեպքում մակարդակը կարող է փոխվել: Օրինակ, ուժեղ տատանումներ կարող են լինել պաթոլոգիաների պատճառով, որոնք իրականում հղիության հետ կապ չունեն: Եթե չկա հղիություն, բայց նշանակվել է ԽԳ-ի վերլուծություն, դա վկայում է տարբեր հիվանդությունների կասկածների մասին։ Սահմանված է ԽԳ-ի երեք մակարդակ` ցածր, միջին և բարձր: Միջինի դեպքում ամեն ինչ պարզ է, սա նորմ է, որը որոշվում է բեղմնավորումից մինչև ծննդալուծման նշանակված ժամկետը:
Ցածր մակարդակ
Նվազեցված դինամիկայի դեպքում մեծ է պաթոլոգիայի առկայությունը, որն ամբողջությամբ կապված է հղիության հետ: Եթե մակարդակը չի շարունակում բարձրանալ, բժիշկը կարող է ախտորոշել չզարգացող հղիություն: Բայց մինչ որևէ միջամտության անցնելը, բժիշկն ուղարկում է ուլտրաձայնային հետազոտության ՝ պաթոլոգիան հաստատելու համար: Դրանից հետո բացասական արդյունքի դեպքում կատարվում է արգանդի խոռոչի մաքրում կամ դողորայքային ընդհատում: Բացի այդ, ԽԳ-ի ցածր մակարդակը կարող է նշանակել արտարգանդային հղիություն: Այնուամենայնիվ, սկզբնական փուլում դա միշտ չէ, որ կարող է որոշվել, քանի որ մակարդակը միշտ չէ, որ անմիջապես փոխվում է: Որոշ ժամանակ անց միայն սկսվում է անկումը: Եվ խիստ անհրաժեշտ է առաջին շաբաթներին ստուգել ԽԳ-ի մակարդակը: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ արտարգանդային հղիությունը շարունակվի․ դա շատ վտանգավոր է կնոջ համար: Իհարկե, մենք այստեղ պտղի մասին չենք խոսում, քանի որ այս դեպքում անհնար է պտուղը պահպանել։ Բացի այդ, ԽԳ-ի դինամիկան կարող է դանդաղել հորմոնների պակասի պատճառով՝ վիժման վտանգի դեպքում: Եթե ժամանակին հայտնաբերվել է այս խնդիրը, կարելի է խուսափել վիժումից: Բժիշկը կօգնի պարզելու հորմոնների պակասի պատճառը և նշանակել դրանց փոխարինող դեղեր:
Բարձր մակարդակ
Ըստ միջին վիճակագրության՝ երկվորյակների սպասման դեպքում վաղ փուլերում դիտարկվում է ցուցանիշների բարձր մակարդակ։ Բացի այդ, մի զարմացեք բարձր մակարդակից, եթե առաջին շաբաթներն ուղեկցվում են ծանր տոքսիկոզով: Դիաբետով տառապող կանայք նույնպես միջինից բարձր արդյունք են ունենում։ Նույնիսկ եթե այն ավելի վաղ չի հայտնաբերվել, պետք է ստուգել: Ցավոք, եթե 12 շաբաթական հղիությունից հետո տեմպերը նորմայից բարձրանում են, երեք գենետիկ խանգարումներից մեկն ունենալու մեծ հավանականություն կա, օրինակ՝ Դաունի համախտանիշ: Իհարկե, 100 % երաշխիք չկա, քանի որ յուրաքանչյուր կնոջ օրգանիզմը հղիությունն ընկալում է յուրովի: Երբ երեխային ժամկետից ավելի են կրում, այդ դեպքում նույնպես ԽԳ-ի մակարդակը բարձրանում է։ Չարժե ժամանակից շուտ անհանգստանալ, քանի որ հաճախ գերագնահատված ցուցանիշների պատճառը կարող է լինել սինթետիկ գեստագենների ընդունումը: Եթե պրեպարատներից (պատրաստուկ) հրաժարվելու ոչ մի եղանակ չկա, ապա արդյունքից պետք չէ վախենալ: