Արյան մակարդուկները դաշտանի ընթացքում
Վերարտադրողական շրջան
63799
Արյան մակարդուկները դաշտանի ընթացքում
Դուք հավանաբար ուսումնասիրում եք ձեր դաշտանային արտադրությունը: Դեռ ո՞չ։ Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնելու։ Եթե դաշտանի ընթացքում արյան մակարդուկներ եք նկատել, մի՛ վախեցեք: Այս հոդվածում կպատմենք մակարդուկներով դաշտանի մասին:
Արդյո՞ք սա նորմալ է: Որտե՞ղ են առաջանում մակարդուկները:
Դուք երբեմն նկատում եք մակարդուկների նման երևույթներ, բայց միշտ չէ, որ դրանք հենց մակարդուկներ են: Թերևս դրանք իսկապես կարմիր մակարդուկներ են, բայց ոչ թե արյան, այլ պարզապես «ավելորդ» էնդոմետրիումի: Դա ձեր արգանդի ներքին շերտն է, և դա է նպաստում դաշտանի առաջացմանը: Էնդոմետրիումը պետք է անպայման դուրս գա, որպեսզի սկսվի նոր ցիկլ, և ձեր հորմոնները նորմայի մեջ լինեն:
Ինչո՞ւ ոչ բոլորն են մակարդուկներ ունենում:
Ինչպես արդեն հասկացաք, բոլորի մոտ էնդոմետրիումի մասնիկները դաշտանի ընթացքում դուրս են գալիս, բայց ոչ բոլորի մոտ է այն նման մակարդուկների:
Ընթերցեք նաև՝ Սրտխառնոցը դաշտանի ժամանակ
Ինչո՞ւ է այդպես։
Ձեր կեցվածքը
Դաշտանի ընթացքում կարևոր է շարժվել, երկար չլինել նույն կռացած դիրքում: Եթե երկար նստեք կամ պառկեք՝ ոտքերը թեքված, էնդոմետրիումի հետ մեկտեղ արյունը կսկսի կուտակվել ձեր արգանդում:
Ձեր կազմվածքը
Արգանդը յուրաքանչյուրի մոտ տեղակայված է մոտավորապես կենտրոնում, բայց մեկի դեպքում այն ավելի մոտ է պորտին, իսկ մյուսի մոտ փոքր-ինչ շեղվում է դեպի հետ։ Դա նորմալ է: Եթե ձեր արգանդը դեպի առաջ կամ հետ է, կարող է լինել մի փոքր թեքում: Հոգ չէ, պարզապես այդ դեպքում ձեր դաշտանը կարող է մի փոքր երկար մնալ դրա մեջ:
Արյան հատկություններ
Դուք հավանաբար նկատել եք, որ վերքի տեղում միշտ առաջանում է արյան գունդ: Արյան մակարդելիությունը բոլորիս մոտ փոքր-ինչ տարբեր է. ոմանց մոտ մի փոքր ավելին է, ոմանց մոտ՝ պակաս:
Ձեր դաշտանի ընթացքում ավելի շատ ջուր խմեք, որպեսզի արյունը լավ շրջանառվի և չխտանա: Ինչպես տեսնում եք, մակարդուկներով դաշտանը կարող է լիովին նորմալ լինել: Բայց եթե տեսնում եք, որ շատ մակարդուկներ կան, և դաշտանը երկար է տևում, պետք է խորհրդակցել բժշկի հետ: