Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա
Վերարտադրողական շրջան
60252
Սպիտակ արտադրություն կանանց մոտ. Ի՞նչ է դա
Սպիտակ խիտ արտադրությունը յուրաքանչյուր աղջկա ծանոթ երևույթ է: Այն վտանգավոր չէ և անհանգստանալու կարիք չկա: Բայց եթե կասկածներ ունեք, կարդացեք այս հոդվածը և ազատվեք բոլոր վախերից:
Արտադրություն կանանց մոտ. Ինչո՞ւ է այն անհրաժեշտ:
Ընթերցեք նաև՝ Նորմալ արտադրություն. ո՞ր դեպքում չարժե անհանգստանալ
Գրեթե բոլոր աղջիկներին ծանոթ իրավիճակ է․ զգում եք, որ ունեք արտադրություն և կարծում եք՝ դաշտանը սկսվել է, սակայն միայն սպիտակ կամ դեղնավուն բծեր եք հայտնաբերում: Սա լիովին նորմալ հեշտոցային արտադրություն է: Սովորաբար, հեշտոցային առաջին արտադրությունն աղջիկների մոտ հայտնվում է 10-12 տարեկան հասակում: Եվ սա հստակ նշան է, որ մի քանի ամիս անց ( առավելագույնը վեց ամիս) աղջկա մոտ կսկսվի առաջին դաշտանը։ Դուք, իհարկե, կարող եք գանգատվել, բայց, իրականում, արտադրությունը շատ կարևոր է։ Ձեր օրգանիզմը սպիտակ արտադրություն է առաջացնում՝ հեշտոցը մաքրելու և խոնավացնելու համար: Եվ դա շատ լավ է, քանի որ եթե ներսում չոր լիներ, վարակների զարգացման հավանականությունն ավելի մեծ կլիներ: Այսպիսով, կանանց մոտ սպիտակ արտադրությունը օրգանիզմի բացարձակ բնական և անհրաժեշտ աշխատանքն է:
Ի՞նչ է սովորական հեշտոցային արտադրությունը
Այսպիսով, մենք պարզեցինք, որ չպետք է վախենալ արտադրությունից։ Այն նորմալ երևույթ է: Այնուամենայնիվ, դուք պետք է միշտ ուշադիր լինեք և կարողանաք տարբերակել առողջ արտադրությունը անառողջից, որի դեպքում պետք է այցելել գինեկոլոգի։
Առողջ հեշտոցային արտադրություն․ հոտ չունեցող արտադրություն, թափանցիկ և միատարր․ կարող է ունենալ յուղային բնույթ, այնուհետև չորանալ։
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգին
Դուք անպայման պետք է այցելեք գինեկոլոգի, եթե ձեր հեշտոցային արտադրությունը՝
Սկսել է առաջացնել քոր կամ գրգռում
Ստացել է անսովոր գույն
Տհաճ հոտ ունի
Դարձել է տարասեռ՝ կաթնաշոռի նման
Մի՛ անհանգստացեք, դա վտանգավոր չէ․ բժիշկը պարզապես կզննի ձեզ և հետազոտության համար կվերցնի արտադրության նմուշը:
Եթե արտադրությունն անհանգստություն և որևէ անհարմարություն է առաջացնում, մի՛ սպասեք, որ այն ինքն իրեն կանցնի, բայց իզուր խուճապի մի մատնվեք, այլ պարզապես դիմեք բժշկի:
Ինչո՞ւ է սովորականից ավելի շատ արտահոսք լինում
Դաշտանային ցիկլի ընթացքում կանանց մոտ արտադրությունների ծավալը կարող է տարբեր լինել.
I փուլում (դաշտանից անմիջապես հետո) դրանք քիչ են։
II փուլում (ցիկլի կեսին, երբ տեղի է ունենում օվուլյացիա) արտադրությունը դառնում է ավելի շատ։
III փուլում (դաշտանի նախօրեին) այն կրկին կնվազի, բայց կարող է լինել ավելի խիտ և պակաս թափանցիկ:
IV փուլում սկսվում է դաշտանը:
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
