Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին

Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին 
Ե՞րբ պետք է սկսվի այն, ինչ ակնկալել և արժե արդյոք անհանգստանալ 
Երբ պետք է սկսվի ձեր դաշտանի շրջանը  
Այս հարցին ճշգրիտ պատասխան չկա: Ենթադրվում է, որ մենարխեն (ինչպես բժիշկներն անվանում են դաշտանի սկիզբը, կազմված է  հունարեն բառերից, որոնք թարգմանվում են որպես «ամիս» և «սկիզբ») տեղի է ունենում մոտ 12 տարեկան հասակում: Բայց այս թիվը  միջին ցուցանիշների շարքից է: Իրականում շատ ավելի փոփոխական է. որոշ աղջիկների մոտ   դաշտանային շրջանը կարող է սկսվել 8 տ․-ից, մյուսների մոտ՝ 16-ից, և դա նույնպես նորմալ է: Աղջիկների  մեծամասնություն մոտ  դաշտանը սկսվում է 10-15 տարեկան հասակում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարմին ունի իր անհատական ժամանակացույցը։ 
Ինչով է պայմանավորված  դաշտանի սկիզբը  
Դաշտանի սկիզբը կապված է հորմոնալ մակարդակի փոփոխությունների հետ: Երբ աղջիկը մեծանում է, նրա մարմինը վերակառուցվում է` նախապատրաստվելով մայրությանը: Ձվարանները սկսում են ակտիվորեն արտադրել էստրոգեն և պրոգեստերոն: Այս հորմոններն իրենց հերթին հանգեցնում են մարմնի փոփոխության. առաջանում են մազիկներ սեռական օրգանների հատվածում և թևաթակին, մեծանում է կուրծքը: Բացի այդ, արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիում) աստիճանաբար խտանում է՝ պատրաստվելով ստանալ բեղմնավորված ձվաբջիջ: Եթե ձվաբջիջ չկա,  էնդոմետրիումը մերժվում է և դուրս է գալիս. ահա թե ինչպես է առաջանում դաշտանը: Մեծահասակ աղջիկների և կանանց մոտ այս գործընթացն ըստ ցիկլի կրկնվում է ամիսը մեկ անգամ:  Միջինում առաջին դաշտանը տեղի է ունենում կրծքագեղձի աճից մոտ 2 տարի անց կամ հեշտոցային սպիտակ արտադրությունից մեկ տարի անց:  
Այնուամենայնիվ, կան այլ նշաններ, որոնք ենթադրում են մենարխեի մոտալուտ սկիզբ: 
Ինչպես հասկանալ, որ շուտով կսկսվի առաջին դաշտանը 
Մենարխեի մոտենալու ախտանիշները համընկնում են նախադաշտանային համախտանիշի  հետ:  
Դրանք են՝  
-ակնեների առաջացում, մաշկի գրգռում 
-ցավ կրծքագեղձերում 
-փքվածություն 
-աթոռակի խանգարումներ՝ փորկապություն կամ փորլուծություն 
-հոգնածության զգացում, հոգնածության ավելացում 
-ավելորդ հուզականություն, դյուրագրգռություն 
-սննդի, հատկապես քաղցրավենիքի պահանջ 
- թափանցիկ կամ սպիտակ արտադրություն հեշտոցից  
Այնուամենայնիվ, ոչ բոլոր աղջիկներն ունեն ախտանիշներ: Երբեմն դաշտանը պարզապես սկսվում է՝ առանց  նախազգուշական նշանների: 
Որքա՞ն է տևում առաջին շրջանը: 
Ամեն ինչ անհատական է: Ոմանց համար առաջին շրջանը սահմանափակվում է ներքնազգեստի վրա արյան մի քանի կաթիլով: Այլ աղջիկների շրջանում  դաշտանը  կարող է տևել 5-6 օր և  բավականին  առատ, ինչպես մեծահասակների մոտ: 
Դաշտանային ցիկլի պարբերականությունը   անհատական է: 
Ամսական ցիկլը կարող է հաստատվել անմիջապես, իսկ հետո հաջորդ դաշտանը կարող է սկսվել առաջինից 4-5 շաբաթ անց: Բայց ընդհատումներ նույնպես հնարավոր են, երբեմն`մի քանի ամսվա ընթացքում: Ամեն դեպքում, դաշտանից 2-3 տարի անց այն դառնում է կանոնավոր և կրկնվում է ամիսը մեկ անգամ: Սա ենթադրում է, որ աղջիկը լիովին հասունացել է, և օրգանիզմը հետագայում պատրաստ է մայր դառնալուն: 
Ինչ անել, եթե առաջին դաշտանն ուշանում է։ 
Կապվեք գինեկոլոգի հետ, եթե աղջիկն արդեն 16 տարեկան է, և նրա դաշտանային շրջանը չի սկսվել: Արժե նաև խորհրդակցել բժշկի հետ, եթե դեռահասը 14 տարեկան է, և դեռ սեռական հասունացման նշաններ չկան՝ չեն աճում մազեր սեռական օրգանների և անութային հատվածում, չեն մեծանում կրծքերը։ 
Կան  դաշտանի ուշացման բազմաթիվ պատճառներ. 
․ անբավարար քաշ՝ ներառյալ թերսնուցում, 
․ չափից շատ ֆիզիկական ակտիվություն: Սա կարող է լինել, օրինակ, չափազանց ակտիվ պարը, ռիթմիկ մարմնամարզությունը, աթլետիկան, 
․ սթրես, 
․ հորմոնալ անհավասարակշռություն, 
․ սեռական օրգանների զարգացման խանգարումներ: 
Բժիշկը զննում է երեխային, հետաքրքրվում է նրա կենսակերպով, առաջարկում է որոշակի անալիզներ հանձնել:  
Կախված հետազոտության արդյունքից՝ մանկաբույժը ձեզ կհուշի հետագա անելիքները, կամ էլ աղջկան կուղարկի մասնագետի մոտ՝ սննդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, հոգեթերապևտ և այլն: 
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ առաջին դաշտանի ընթացքում և հետագայում 
Առողջ աղջիկների մեծամասնությունը դաշտանային խնդիրներ չունի: Բայց, այնուամենայնիվ, խնդիրներ երբեմն կարող են  լինել:
Կապվեք ձեր մանկաբույժի կամ գինեկոլոգի հետ, եթե՝ 
․ դաշտանը տևում է մեկ շաբաթից ավելի, 
․ արյունը չափից շատ է, օրինակ՝ եթե ստիպված եք փոխելու ամբողջությամբ լցված երկու և ավելի միջադիր մեկ ժամվա ընթացում: 
․ դաշտանային արտադրությունը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի, բայց դրանք դեռ անկանոն են, 
․ առկա է արյունային արտադրություն դաշտանային ժամանակահատվածների միջև, 
․ դաշտանի ընթացքում կան ցավեր, և այդ ցավերը չեն վերանում նույնիսկ ցավազրկող դեղեր ընդունելուց հետո։ 
Բժիշկը կորոշի այս խախտումների պատճառը և կօգնի ազատվելու դրանցից:
 
Աղբյուրը
Սխալ պատկերացումներ կանանց մոտ տեստոստերոնի մասին

Սխալ պատկերացումներ կանանց մոտ տեստոստերոնի մասին

Տղամարդիկ ունեն զգալիորեն ավելի շատ տեստոստերոն, միևնույն ժամանակ, այս ստերոիդ հորմոնը կարևոր է նաև կանանց առողջության և բարեկեցության համար

Կուսաթաղանթ

Կուսաթաղանթ

Կուսաթաղանթի ազատ եզրը կարող է լինել հարթ կամ ծալված, նույնիսկ՝ ալիքաձև, կարող է ունենալ տարբեր խորությունների մեկ կամ մի քանի անցք:

Էստրոգենի ազդեցությունը օստեոպորոզի զարգացման վրա

Էստրոգենի ազդեցությունը օստեոպորոզի զարգացման վրա

1980-ականներին մարդկային օստեոբլաստների վրա հայտնաբերվել են ընկալիչներ էստրոգենի նկատմամբ, որոնք առաջ են բերել էստրոգենների և օստեոցիտների փոխհարաբերությունների տեսությունը

 Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն  պոտենցիան և  սեքսի որակը 

 Կեգելի վարժություններ տղամարդկանց համար, որոնք կբարելավեն  պոտենցիան և  սեքսի որակը 

Ինչու են տղամարդկանց անհրաժեշտ  Կեգելի վարժությունները