Ինչպես պահպանել սովորական կենսակերպը, եթե ունեք անմիզապահություն

Ինչպես պահպանել սովորական կենսակերպը, եթե ունեք անմիզապահություն
Անմիզապահությունը դժվարացնում է առօրյա գործունեությունը, քանի որ բոլոր մտքերը կենտրոնացած են միայն այն բանի վրա, թե ինչպես չփչացնել հագուստը, որտեղ գտնել մոտակա զուգարանը և արդյոք կարելի է թույլ տալ լրացուցիչ բաժակ ջուր խմել։ Այս հարցերը շոշափելի հոգեբանական բեռ են ստեղծում։ Եկեք պարզենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեք ձեր կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար։
1. Խնդրի շուրջ խոսեք ձեր բժշկի և մտերիմ մարդու հետ
Որքան շուտ որոշեք դա անել, այնքան ավելի հեշտ կլինի ձեզ սկսել։
• Գրանցվե՛ք կոնսուլտացիայի համար ձեր բժշկի մոտ։
• Մտածեք, թե այս իրավիճակում ձեր սիրելիներից ով կարող է հասկանալ և աջակցել ձեզ։
• Անմիզապահության մասին ավելի շատ տեղեկություններ գտեք վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են՝ անմիզապահությամբ տառապող հիվանդների համաշխարհային ֆեդերացիան (WFIP) կամ Անմիզապահության դեմ պայքարի միջազգային ընկերությունը (ICS)։
2. Գտեք հարմար ներծծող միջոցներ
Անմիզապահության դեպքում խորհուրդ ենք տալիս ընտրել հենց ուրոլոգիական միջոցներ։ Դրանք թույլ են տալիս արագ հեռացնել խոնավությունը, տարածել ներծծող շերտի վրա և հեղուկը պահել պահոցում՝ կանխելով տհաճ հոտերի տարածումը։ Անկողնային հիվանդ կամ սահմանափակ շարժունակություն ունեցող հիվանդների համար սովորական տակդիրները կարող են հարմար լինել որպես խնամքի միջոց։ Ակտիվ կենսակերպի դեպքում ավելի լավ է ընտրել տակդիր-վարտիք, դրանք անտեսանելի են հագուստի տակ ու քայլելիս անհանգստություն չեն պատճառում։ Ներծծող
հագուստի չափսի կողմնորոշման համար չափեք ձեր գոտկատեղը՝ հիմնվելով ամենաբարձր արժեքի վրա։
Եթե անմիզապահությունը թույլ է արտահայտված, կարելի է ընտրել ուրոլոգիական բարակ միջադիրներ։ Իսկ ավելի ծանր դեպքում՝ պետք է խորհրդակցել բժշկի հետ և միասին ընտրել խնամքի համար անհրաժեշտ միջոցները։ Կարող
եք նաև նկատի ունենալ, որ որոշ ապրանքանիշեր իրենց արտադրանքի անվճար նմուշներ են տրամադրում՝ փորձելու համար։
3. Հատուկ ուշադրություն դարձրեք ինտիմ հատվածի մաշկին
Անմիզապահության ժամանակ այն ենթարկվում է բացասական ազդեցությունների, հատկապես երբ տակդիրներ եք կրում։ Ամեն անգամ միջադիրը փոխելու ժամանակ, բացի սովորական լվացումներից, օգտակար կլինի օգտագործել
հատուկ թաց անձեռոցիկներ, որոնք մաքրում և խոնավացնում են մաշկը, ինչպես նաև՝ մեղմ լվացող միջոցներ, ինչպիսիք են փրփուրը կամ մուսը։
 
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում