Անմիզապահություն

Անմիզապահություն

Անմիզապահությունն անկախ սեփական կամքից մեզի անկառավարելի արտահոսքն է։ Հիվանդությունն արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ծանրություն բարձրացնելու, վազելու, ինչպես նաև ծիծաղելու, հազալու կամ փռշտալու ժամանակ մեզը զսպելու անկարողությամբ:

Այդ խնդիրը միշտ բացասաբար է անդրադառնում կնոջ հոգեհուզական վիճակի, նրա կյանքի որակի և սոցիալական ադապտացիայի վրա: Անընդհատ միջադիրներ կրելը, վատ հոտի առկայությունը հաճախ կնոջն ստիպում են «փակվել տանը»` թույլ չտալով ակտիվ կյանք վարել և խաթարելով սեռական կյանքը:

Անմիզապահության պատճառներն են՝

  • կլիմաքսի շրջանում օրգանիզմի հորմոնային փոփոխությունները (ինչը հանգեցնում է միզասեռական օրգանների թաղանթների բարակելուն, կոնքի հատակի մկանների և կապանների թուլացման), 
  • կոնքային օրգանների ֆունկցիաների խանգարումը (ողնուղեղի տրավմաների և բորբոքային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ցրված սկլերոզի դեպքում և այլն), 
  • կոնքային օրգանների անաոտոմիական խանգարումները, դրանց նյարդային բջիջների զգայունության խանգարումները (դժվար ծննդաբերության, գինեկոլոգիական վիրահատությունների, ավելորդ քաշի արդյունքում և այլն), 
  • օրգանների իջեցումները (ծանր ատլետիկայով զբաղվելուց հետո, ճարպակալության պատճառով և այլն): 

Սոցիոլոգիական հարցումների համաձայն` անմիզապահության ախտանշանների մասին նշում է կանանց 40 %-ը, սակայն բժշկի է դիմում նրանցից միայն յուրաքանչյուր տասներորդը: Ընդ որում, անմիզապահությունից կարելի է ազատվել ժամանակին բժշկի դիմելու և ճիշտ բուժում ստանալու պարագայում:

Անմիզապահության ախտորոշումը կատարվում է՝

  • գինեկոլոգիական հետազոտության միջոցով, 
  • միզելու վերաբերյալ օրագիր վարելու միջոցով (անհրաժեշտ է նշել ժամանակը, մեզի քանակը, ցավի առկայությունը և այլն), 
  • մեզի ընդհանուր անալիզ (վարակների առկայության որոշման նպատակով), 
  • ուրոֆլոումետրիա (մեթոդը թույլ է տալիս գնահատել միզապարկի և միզուղիների ֆունկցիոնալ վիճակը), 
  • ցիստոսկոպայի միջոցով, 
  • ուլտրաձայնային հետազոտության միջոցով, 
  • ռենտգեն հետազոտության միջոցով, 
  • ուրոդինամիկ հետազոտության միջոցով (ցուցումով): 

Անմիզապահության բուժումը խիստ անհատական է, քանի որ պատճառները տարբեր կարող են լինել: Բուժման հիմնական ձևը վիրաբուժականն է, սակայն ժամանակին բժշկին դիմելու պարագայում կարող է նշանակվել դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ և բուժիչ վարժություններ ներառող կոնսերվատիվ բուժում: Դիմե'ք մասնագետին առաջին իսկ ախտանշանների դեպքում:

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…