Ինչո՞ւ է արմունկների մաշկը չորանում, ի՞նչ անել 

Ինչո՞ւ է արմունկների մաշկը չորանում, ի՞նչ անել  

 Որն է արմունկների մաշկի առանձնահատկությունը 

 Այս հատվածի մաշկը տարբերվում է մարմնի այլ հատվածների մաշկից: Նախ  այս հատվածում գրեթե չկան ճարպեր, որի գաղտնիքը ջրա-լիպիդային թթվային  պաշտպանիչ շերտի առաջացումն է: Դրա պատճառով վերին մաշկի շերտը` էպիդերմիսը, գործնականում պաշտպանված չէ խոնավության կորստից: Առանց բնական պաշտպանիչ շերտի՝ այն սկսում է կլպվել և նույնիսկ ճաքճքել: Երկրորդ՝ արմունկների մաշկը մշտական շարժման մեջ է։ Լրացուցիչ բեռին դիմակայելու պատճառով այն ստիպված է ձգվել և կոշտանալ: Այնուամենայնիվ, այս դժվարությունը ոչ միայն արմունկինն է, այլև՝ հոդերինը։ Նման խնդիր ունի նաև ծնկների և կոճերի մաշկը: 


 Արմունկների չոր մաշկն ինքնին վտանգավոր չէ, բայց պետք չէ հասցնել այն ճաքճքվածության, որի դեպքում դեպի խորը շերտեր կարող են թափանցել բակտերիաներ ու վիրուսներ, որոնք հանգեցնում են ավելի լուրջ խնդիրների: 


 Ինչու է  մաշկը չորանում  


Սովորաբար, մաշկի վիճակը վատթարանում է չոր օդի, ջերմաստիճանի իջեցման ու հագուստի հետ մշտական շփման պատճառով: Այնուամենայնիվ, արմունկների մաշկը կարող է չորանալ նաև ամռանը: 


 Ահա՛ ամենատարածված պատճառները 


• Լվացվելու չափազանց ագրեսիվ միջոցներ, որոնք էլ ավելի են չորացնում էպիդերմիսը: Օրինակ, սովորական ալկալային օճառը ոչնչացնում է թթվային մաշկի շերտը, և էպիդերմիսին անհրաժեշտ է երկու-վեց ժամ՝ հավասարակշռությունը վերականգնելու համար: 


• Սեղանին արմունկներով հենվելու սովորությունը, որի պատճառով տեղի են ունենում լրացուցիչ ճնշում և շփում: 


• Կոպիտ կամ սինթետիկ հագուստ, որը գրգռում է մաշկը: 


• Տաք ջրով ցնցուղի կամ լոգանգի ընդունումը։ Բարձր ջերմաստիճանի պատճառով մարմինը կորցնում է խոնավությունը, և ջրազրկումն առաջին հերթին նկատելի է զգայուն հատվածներում: Երկարատև լոգանքներն ավելի շատ են վնասում մաշկը, քան ցնցուղը։ Երկար մնալով տաք ջրի մեջ՝ վնասվում է էպիդերմիսը, այսինքն՝ զրկվում պաշտպանությունից: 


• Լողավազանի քլորացված ջուր: Արմունկի չպաշտպանված մաշկի վրա քիմիական նյութերի նկատմամբ ալերգիան առանձնահատուկ է դրսևորում: 


• Վիտամինների և միկրոէլեմենտների պակաս, որոնք խթանում են մաշկի թարմացումը: Այս դեպքում առավել արժեքավոր են՝ A և E վիտամինները, բիոտինը, ցինկը: 


 Ինչպես օգնել մաշկին 


Առանց պատշաճ խնամքի արմունկների մաշկն արագորեն դառնում է ճաքճքված: Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մաշկաբանները. 


• Փորձեք ավելի քիչ ժամանակ անցկացնել ջրի մեջ, հատկապես տաք կամ քլորացված: 


• Փոխեք ալկալային օճառը ավելի մեղմ միջոցներով, որոնց pH-ն ավելի մոտ է մաշկի թթվայնությանը։ Կարելի է օգտագործել միջոցներ, որոնք պարունակում են կաթնաթթու, իսկ տրիկլոզան կամ պերօքսիդ պարունակող օճառներ խորհուրդ չի տրվում ամեն օր օգտագործել։ 


• Ջրային ընթացակարգերից հետո անպայման պետք է խոնավացնել մաշկը:  


• Խորհուրդ է տրվում ամենօրյա խնամքի համար օգտագործել քսուքներ, բայց ոչ օրգանական յուղեր, որոնք մաքրում են լիպիդները՝ ավելի չորացնելով մաշկը։ 


• Անհրաժեշտ է սննդակարգում ներառել մաշկի համար օգտակար մթերքներ, ինչպիսիք են՝ մրգերը, բանջարեղենը, ընդեղենը և սերմերը, յուղոտ ձուկը և այն ամենն, ինչը հարուստ է հակաօքսիդանտներով և չհագեցած ճարպաթթուներով։ 


• Անհրաժեշտ է պաշտպանել մաշկը արևից, քամուց և ցրտից։ Հագնվե՛ք եղանակին համապատասխան, մի՛ մոռացեք օգտագործել արևապաշտպան քսուքներ, եթե երկար ժամանակ եք անցկացնում դրսում։ 


• Եթե չունեք մաշկային հիվանդություններ, ապա կօգնեն նուրբ պիլինգը և խոզանակով մերսումը։ Այս պրոցեդուրաները պետք է իրականացնել շաբաթը մեկ անգամից ոչ հաճախ։ 


Երբ է պետք դիմել բժշկի 


Եթե, չնայած խնամքին, արմունկների մաշկը կլպվում է, հայտնվում են ճաքեր և խոցեր, արժե զգոն լինել, քանի որ չորությունն առողջական լուրջ խնդիրների նշան է: Ահա՛ դրանցից մի քանիսը. 


• Հորմոնալ անհավասարակշռություն: 


 Օրինակ, էստրոգենի մակարդակի անկում, որն օգնում է մաշկին պահպանելու խոնավությունը: Այս հորմոնի նվազումը սովորաբար նկատվում է դաշտանադադարի, հղիության և դաշտանի ընթացքում: 


• Շաքարախտ և էնդոկրին համակարգի այլ խանգարումներ: Դրանք արտացոլվում են մաշկի վրա, և հատկապես նկատելի են արմունկների և ծնկների վրա: 

• Երկաթի անբավարարություն՝ անեմիա: Այս դեպքում հեմոգլոբինի արտադրությունը խանգարվում է երկաթի անբավարարության պատճառով: 

• Արմունկի էկզեմա, որի դեպքում առաջանում են ճաքեր և խոցեր: 

• Փսորիազ, որի դեպքում մաշկի վրա առաջանում է կլպվող ցան:

Նկատելով կասկածելի ախտանիշներ՝ այցելե՛ք բժշկի: Միայն մասնագետը կկարողանա տալ վերջնական ախտորոշում:

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…