Պոլինոզ. ամեն ինչ ծաղկափոշուց ալերգիայի մասին

Պոլինոզ. ամեն ինչ ծաղկափոշուց ալերգիայի մասին

Պոլինոզը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Ախտանիշները կարող են լինել ոչ ակնհայտ, այնպես որ ալերգիան դժվար է անմիջապես բացահայտել:
Ահա, թե ինչ պետք է իմանալ ծաղկափոշուց ալերգիայի մասին, որպեսզի ժամանակին օգնեք ինքներդ ձեզ:
Պոլինոզը կամ ծաղկափոշուց ալերգիան սեզոնային հիվանդություն է, որի պատճառը փոշոտ բույսերի նկատմամբ մեծ զգայունությունն է: Իմունային համակարգը ընկալում է փոշին որպես վտանգավոր նյութ և սկսում է արտադրել հակամարմիններ՝ դրա դեմ պայքարի համար, ու հայտնվում են ախտանիշները։ Ռիսկը մեծանում է, եթե ունեք այլ ալերգիկ հիվանդություններ, որոնցից է ատոպիկ դերմատիտը: Բացի այդ, ժառանգականությունն ու ապրելակերպը ազդում են ալերգիայի նախատրամադրվածության վրա. օրինակ՝ ալերգիա ունեցող հարազատներ, տան մեջ ակտիվ կամ պասիվ ծխելը, մեծ քանակությամբ տան փոշի:
Ալերգիայի ախտանիշները
Ախտանիշները կախված են ալերգենի նկատմամբ օրգանիզմի արձագանքի բնութագրերից, բայց ամենից հաճախ ազդում են աչքերի և քթի վրա։ Ամենատարածված նշանը քորն է, բայց կան այլ ախտանիշներ ևս.
• կարմրություն և աչքերի այտուցվածություն, արցունքակալում և աչքի մեջ ավազի զգացում
• քթի փակվածություն, քթից հոսք և փռշտոց
• ականջացավ, հազ և խռպոտություն
• գլխացավ և հոգնածություն:
Ինչպես տարբերակել պոլինոզը սուր շնչառական վարակներից
• Պոլինոզը սկսվում է ալերգենի հետ հանդիպումից անմիջապես հետո, ջերմությունը հազվադեպ է բարձրանում, իսկ ախտանիշները շարունակվում են շաբաթներ, քանի դեռ օդում շատ փոշոտում կա:
• Քթից հոսքն անընդհատ թափանցիկ է։
• Շնչառական վարակներն անցնում են մի քանի օրից, և ախտանիշներն աստիճանաբար նվազում են, երբ օրգանիզմը սկսում է հաղթահարել վիրուսը: Մի քանի օրվա ընթացքում քթից հոսքը չորանում է և փոխում գույնը:
Երբ է առաջանում պոլինոզը
Սովորաբար կան երեք հիմնական ալիքներ, երբ պոլինոզը դրսևորվում է ավելի ուժեղ.
• մարտ - ապրիլ ամիսներին՝ ծառերի ծաղկման ժամանակ
• մայիս - հունիս ամիսներին ծաղկում են հացահատիկները և մարգագետնյա խոտաբույսերը
• Օգոստոսին ծաղկում են ամբրիոսան, արևածաղիկը, եգիպտացորենը և այլն։
Ինչպես բուժել ալերգիան
Ամենից հաճախ պոլինոզի դեպքում նշանակվում են.
• Հակաhիստամիններ: Նրանք վերացնում են ալերգիայի ախտանիշները՝ քորը և այտուցվածությունը: Բժիշկը կարող է նշանակել օշարակ, աչքի կամ քթի կաթիլներ: Դեղամիջոցի տեսակը կախված կլինի հիվանդի տարիքից, հիմնական ախտանիշներից և այլ հատկություններից:
• Անոթները նեղացնող ցողացիրներ և կաթիլներ: Օգնում են հեռացնել քթի փակվածության ախտանիշները, բայց դրանք պետք չէ կիրառել առանց բժշկի նշանակման:
• Հորմոնալ ցողացիրներ: Վերացնում է փակվածությունը և ուժեղ հարբուխը: Նրանք գործում են միայն քթի հատվածում, այնպես որ չեն առաջացնում ընդհանուր կողմնակի բարդություններ:
• Ալերգենի նկատմամբ հատուկ իմունոթերապիա։ Սա ալերգիայի պատճառներից ազատվելու միջոց է: Բժիշկը որոշում է այն նյութը, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա և այն ներարկում է հիվանդին՝ աստիճանաբար ավելացնելով դեղաչափը: Բուժումն իրականացվում է ծաղկման շրջանից առաջ` ըստ անհատական սխեմայի:
Ինչպես հեշտացնել պոլինոզի ախտանիշները
• նվազեցրեք կապը ալերգենի հետ
• փոխեք հագուստը և փողոցից վերադառնալուց հետո մաքրեք կոշիկները
• ընդունեք ցնցուղ, լվացեք դեմքը և լվացեք քիթը աղի լուծութով, երբ տուն եք գալիս
• մի բացեք լուսամուտը ծաղկման սեզոնին, հատկապես քամոտ և չոր եղանակին
• օգտագործեք փոշու ֆիլտրով փոշեկուլ
• կրեք դիմակ և արևային ակնոց, որպեսզի փոշին փողոցում չմտնի քթի և աչքերի մեջ:
• ծաղկման ժամանակահատվածում դիետան երբեմն օգնում է։ Օգտագործեք քրքում․ այն կարող է նվազեցնել այտուցը և քորը:
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 14379
Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Բարդություններ / միջամտություններ

Դաշտանային արյան քանակն ու տևողությունը փոխվել են․ ե՞րբ է պետք անհանգստանալ

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան