Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է
Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է
Երեխան կարող է խեղդվել ցանկացած բանից՝ ջրից, սննդի կտորներից, մանր խաղալիքներից և ցանկացած փոքր առարկայից, որը հայտնվել է նրա տեսադաշտում, իսկ հետո՝ բերանում:
Եթե այդպիսի իրերը ընկնում են կոկորդի մեջ և արգելափակում երեխայի շնչառական տրակտը, երեխան սկսում է հաճախ հազալ, խռխռացնել, կապտել և նույնիսկ կորցնել գիտակցությունը: Պահպանել հանգստություն՝ տեսնելով, թե ինչպես է երեխան բռնում կոկորդը և չի կարողանում խոսել, չափազանց դժվար է, բայց խիստ անհրաժեշտ է:
Ի վերջո, մեծահասակների վստահ գործողություններից է կախված արդյունքը:
Ընթերցեք նաև՝ https://sotskiy.am/hy/article/1786
Այսպիսով.
• Եթե երեխան ուժեղ հազում է, մի՛ խառնվեք իրար: Ի վերջո, հազը չափազանց արդյունավետ միջոց է՝ օտար մարմինը շնչուղուց հեռացնելու համար: Եղեք նրա մոտ, հանգստացրեք և խնդրեք շատ հազալ:
Եթե երեխան չի կարող շնչել / արտաշնչել, սկսում է կապտել և կորցնել գիտակցությունը, խնդրեք որևէ մեկին զանգահարել շտապօգնություն, իսկ ինքներդ սկսեք օգնել.
Մինչև 1 տարեկան երեխաների համար
Նստեք և երեխային դրեք ձեր նախաբազուկին՝ դեմքով դեպի ներքև՝ գլուխը ցածր պահելով: Միջնամատի և ցուցամատի օգնությամբ պահեք գլուխը և պարանոցը: 5 անգամ ափով ուժեղ հարվածեք թիակների միջև ընկած հատվածում։ Հարվածելու ժամանակ մատները պետք է ուղղվեն դեպի վեր, որպեսզի չվնասեն երեխային:
Եթե օտար մարմինը դուրս չի թռչում, ապա շրջեք երեխային դեմքով դեպի վեր և երկու մատով սեղմեք 5 անգամ կրծքավանդակի մեջտեղի հատվածում՝ 1,5-2,5 սմ խորությամբ:
1 տարեկանից բարձր երեխաների համար
1. Իջեք ձեր ծնկների վրա՝ երեխայի մեջքի հատվածի մոտ, ձեռքերով բռնեք նրա իրանից և մի փոքր առաջ խոնարհեք նրան:
2. Մի ձեռքի բռունցքը տեղադրեք պորտից քիչ վերև, իսկ երկրորդ ձեռքի ափով սեղմեք բռունցքը:
3. Ուժեղ ցնցումներով սեղմեք երեխայի փորը՝ ուղղորդելով վեր՝ դեպի ձեզ (ասես փորձում եք երեխային բարձրացնել):
4. Զգուշորեն գործեք, որպեսզի խուսափեք կողերի և ներքին օրգանների վնասվածքներից:
Կարևոր է.
1. Մի քանի րոպեի ընթացքում շարունակեք այլընտրանքային «5 հարվածները» և «5 ցնցումները»:
2. Ժամանակ առ ժամանակ նայեք երեխայի բերանին. եթե օտար մարմինը լավ տեսանելի է դառնում, զգուշորեն հեռացրեք այն երկու մատով: Եթե առարկան դուրս չի գալիս կամ հայտնվում և կրկին անհետանում է, մի՛ փորձեք այն հանել ձեռքով, քանի որ կարող եք այն մղել նույնիսկ ավելի խորը և սրել իրավիճակը:
3. Եթե երեխան կորցրել է գիտակցությունը, և ձեր բոլոր գործողությունները արդյունք չեն տվել 2-3 րոպեների ընթացքում, ապա սկսեք սիրտ-թոքային վերակենդանացում կատարել:
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին