Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում երեխայի օրգանիզմը ներարգանդային կյանքից անցում է կատարում դեպի հետծննդյան շրջան։ Այն կոչվում է նորածնային հարմարվողականության շրջան: Կարճ ժամանակահատվածում օրգանիզմը պետք է վերակառուցվի, որպեսզի կարողանա ինքնուրույն գոյատևել:

Այդ իսկ պատճառով տարբեր փոփոխություններ են տեղի ունենում նորածնի օրգանիզմում, որոնք երբեմն վախեցնում են ծնողներին։

1. Մազոտ մեջք

Ծնվելուց հետո երեխան կարող է շատ քիչ մազեր ունենալ գլխին, չունենալ թարթիչներ ու հոնքեր, բայց ունենալ մազածածկույթ մեջքին, վերջույթներին և նույնիսկ ճակատային հատվածում։ Սա բացարձակապես նորմալ է: Հղիության 16-րդ և 20-րդ շաբաթների ընթացքում մազերը աճում են երեխային տաքացնելու համար: Հղիության յոթերորդ կամ ութերորդ ամիսների ընթացքում դրանք սովորաբար անհետանում են, սակայն երեխաների 30%-ի մոտ պահպանվում են մինչև ծնունդ։ Անհանգստանալու հարկ չկա, քանի որ մազերը թափվում են առաջին երկու ամիսների ընթացքում:

2. Սև-կանաչավուն կղանք

Երեխայի առաջին կղանքը՝ մեկոնիումը, շատ անսովոր է թվում. ունի մուգ սև-կանաչավուն կամ դեղնա- շագանակագույն երանգ, մածուցիկ է, խեժանման, անհոտ։ Ծնվելուց 2-4 օր անց այն դառնում է ավելի բաց գույնի և ոչ այնքան մածուցիկ։

3. Դեղին մաշկ

Ծնվելուց երկու օր անց երեխայի մաշկը և աչքերի սպիտակ հատվածները կարող են ստանալ դեղին գունավորում։ Սա պայմանավորված է նրանց օրգանիզմում էրիթրոցիտների քայքայմամբ և բիլիռուբինի կապման և դուրս բերման գործընթացի խաթարմամբ։ Բիլիռուբինը արյան մեջ պարունակվող նյութ է, որը դուրս է բերվում օրգանիզմից լյարդի օգնությամբ։ Ծնվելուց անմիջապես հետո երեխայի լյարդը դեռ ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու բիլիռուբինի դուրս բերումն օրգանիզմից, ինչն էլ երեխայի մաշկին տալիս է դեղին գունավորում։ Սովորաբար, դեղնուկն անցնում է ինքնուրույն՝ 2-3 շաբաթվա ընթացքում, բայց երբեմն կարող է պահանջվել բուժում:

4. Կարմիր մաշկ

Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո փոքրիկների մաշկն ունենում է կարմրա-մոխրագույն երանգ, իսկ առաջին ներշունչն անելուն պես՝ մաշկը կարմրում է։ Սովորաբար հաջորդ օրը մաշկի երանգը ավելի բաց գույն է ստանում։

5. Սպիտակ կետեր դեմքի վրա

Դրանք կոչվում են միլիումներ և առկա են գրեթե բոլոր նորածինների մոտ: Սովորաբար դրանք առաջանում են քթի կամ այտերի վրա, իսկ որոշ ժամանակ անց ինքնուրույն անհետանում են։

6. Ակնե

Երկու շաբաթական հասակում նորածինների 20%-ի մոտ առաջանում է նորածնային ակնե։ Իրականում դրանք սովորական կորյակներ չեն, այլ մաշկի արձագանքն է մանրէներին: Երեք ամսվա ընթացքում նորածնային ակնեն անհետանում է։

7. Պղտոր, նարնջագույն մեզ

Հետծննդյան առաջին 24-48 ժամերի ընթացքում նորածնի մեզը կարող է ունենալ կարմիր, նարնջագույն կամ վարդագույն երանգ՝ առկա աղերի պատճառով։ Սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում մեզի երանգը դառնում է ավելի բաց։

8. Այտուցված ամորձապարկ կամ սեռական շուրթեր

Որոշ ժամանակ երեխայի արյան մեջ առկա են լինում մոր սեռական հորմոնները՝ էստրոգենը, պրոգեստերոնը: Սակայն մի քանի օրերի ընթացքում դրանց մակարդակը կտրուկ նվազում է: Սա կոչվում է սեռական ճգնաժամ և կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, որոնցից է սեռական օրգանների այտուցվածությունը: Աղջիկ երեխաների մոտ այս երևույթը սովորաբար անհետանում է մի քանի օրից, իսկ տղաների մոտ կարող է պահպանվել մի քանի ամիս:

9. Այտուցված կրծքեր

Հետծննդյան երրորդ օրը տղաները և աղջիկները կարող են ունենալ փոքր-ինչ փքված կրծքեր: Սա նույնպես սեռական ճգնաժամի դրսևորում է, որն անհետանում է ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

10. Սպիտակ արտադրություն կամ արյան հետքեր տակդիրի մեջ Հետծննդյան շրջանում աղջիկ երեխաների մոտ կարող է նկատվել հեշտոցային սպիտակ արտադրություն կամ արյան հետքեր, ինչը կապված է մոր հորմոնների հետ և ժամանակի ընթացքում անհետանում է:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 


 
 

 
 
 
 

 
 

 
 

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից  (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Հետծննդաբերական նույնիսկ փոքր սպին կարող է վատթարացնել սեռական կյանքի որակը

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Ինչպե՞ս օգնել, եթե երեխան խեղդվում է

Երեխան կարող է խեղդվել ցանկացած բանից՝ ջրից, սննդի կտորներից, մանր խաղալիքներից և ցանկացած փոքր առարկայից, որը հայտնվել է նրա տեսադաշտում, իսկ հետո՝ բերանում:

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազի նշանները և վերացման մեթոդները

Որովայնի ուղիղ մկանների դիաստազն ախտորոշվում է բնակչության 2% -ի մոտ:

Մայրական մահացություն

Մայրական մահացություն

Մայրական մահացության ցուցանիշն անընդունելիորեն բարձր է։