Արյուն սեռական հարաբերությունից հետո

Արյուն սեռական հարաբերությունից հետո


Սեռական հարաբերությունից հետո նկատվող արյունը արտադրություն է սեռական ուղուց, որը կապված չէ ինտիմ շփման ընթացքում կամ դրանից հետո տեղի ունեցող դաշտանի հետ: Արյան ծավալը կարող է լինել թույլ քսվող տիպի կամ ավելի առատ, որի դեպքում պահանջվում է ինտիմ հիգիենայի միջոցների օգտագործում։

 Հիմնական պատճառներն են՝

• արգանդի վզիկի էկտոպիա,

• արգանդի վզիկի պոլիպ,

• հեշտոցի և / կամ արգանդի վզիկի բորբոքային գործընթաց (մասնավորապես՝ սեռական ճանապարհով առաջացած վարակների հետևանքով)։ Անոթները բորբոքման հետևանքով դառնում են փխրուն և կարող են արյունահոսել,

• ինտիմ հատվածի չորություն (կարող է առաջանալ էստրոգենի անբավարարության / անբավարար գրգռվածության / քսուքի պակասի պատճառով)

• արգանդի պարանոցի քաղցկեղ և նախաքաղցկեղային գործընթացներ. լորձաթաղանթի բնականոն կառուցվածքի խախտման պատճառով կարող են առաջանալ արյունահոսող բշտիկներ,

• վնասվածք, հեշտոցի կամ վզիկի մեխանիկական վնասվածք, կոպիտ սեռական ակտ։

 Եթե սեքսից հետո նկատում եք արյուն, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Արյունահոսության պատճառը պարզելու համար կարող է պահանջվել.

• հայելիներով զննում,

• քսուք՝ ֆլորայի և սեռավարակների համար,

• օնկոցիտոլոգիական քսուք՝ նախաքաղցկեղային վիճակը բացառելու համար,

• փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ:


 Ինչին պետք է ուշադրություն դարձնել

• Որքա՞ն ժամանակ է, ինչ կա այս ախտանիշը,

• Արյունահոսությունը տեղի է ունենում միայն սեռական հարաբերությունից հետո՞, թե՞ դա տեղի է ունենում նաև առանց շփումների,

• Կա՞ն արդյոք այլ պաթոլոգիական ախտանիշներ.

• Սեռական ուղուց առատ արտադրություն՝ անսովոր գույնով և հոտով,

• Մարմնի բարձր ջերմաստիճան,

• Օրգանիզմում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ թուլությունը, հոդացավերը և մկանային ցավերը,

• Սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավ հեշտոցում և որովայնի ստորին հատվածում,

• Կապված է արդյոք արյունահոսությունը նոր զուգընկեր ունենալու հետ։

 

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Բարակ էնդոմետրիում. պատճառներ և բուժման մեթոդներ

Էնդոմետրիումը արգանդի ներքին լորձաթաղանթն է…

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …