Քթի արյունահոսություն 

Քթի արյունահոսություն 


Քթի արյունահոսությունը  արյան հոսքն  է քթից, որը տեղի է ունենում անոթային պատի վնասման դեպքում: Այս դեպքում արյունը կարմրագույն է և հոսում է կաթիլներով կամ շիթով: Արյան առատ հոսքը կարող է սպառնալ կյանքին: 


Կախված նրանից, թե որ հատվածն է վնասվել, առանձնացնում ենք. 

• Արյունահոսություն առջևի հատվածից. այս դեպքում վնասվում են քթի խոռոչի փոքր անոթները: Նման արյունահոսությունը վտանգավոր չէ և ինքնաբերաբար դադարում է։ 

• Արյունահոսություն ավելի խորքային հատվածից. այս դեպքում վնասվում են խորքային խոշոր անոթները։ Արյունը առատ հոսում է և  կանգ չի  առնում: 

Արյունահոսության պատճառները 

• Մեխանիկական ազդեցությամբ քթի լորձաթաղանթի վնասվածք, 

• քթի խոռոչի բորբոքային հիվանդություններ, 

• ուռուցքների առաջացում, 

• հիպերթերմիա  (մարմնի ջերմաստիճանի բարձրացում) վարակի կամ արևի տակ երկար մնալու պատճառով, 

• արյան ճնշման կտրուկ տատանում, 

• հորմոնալ ֆոնի խախտում, 

• ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների կիրառում, 

• ալկոհոլի օգտագործման պատճառով անոթների լայնացում, 

• սրտանոթային համակարգի պաթոլոգիա: 

 

Ախտանիշներ 

Առանձնացնում ենք արյան կորստի ծավալի մի քանի աստիճան. 

• թեթև աստիճանի արյունահոսություն. արյան կորուստը մինչև 500 մլ, 

• միջին աստիճանի արյունահոսություն` 500 մլ-ից մինչև 1400 մլ, 

• ծանր աստիճանի` ավելի քան 1400 մլ: 

 

Քթի արյունահոսության կլինիկական դրսևորումները ներառում են. 

• քթից կամ բերանի խոռոչից արյան արտահոսք 

• թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ 

• գլխացավ և ականջների փակվածություն 

• սրտի բաբախի արագացում 

• արյան ճնշման իջեցում 

• դեմքի և վերջույթների գունատություն: 


Ախտորոշում 

Քթի արյունահոսության ախտորոշումը դժվարություններ չի ներկայացնում, և իրականացվում է գանգատների ու ընդհանուր ստուգման հիման վրա՝ օգտագործելով ֆարինգոսկոպ կամ ռինոսկոպ: 

Բժիշկները պաթոլոգիայի պատճառը հաստատելու համար նշանակում են հետազոտության մի քանի լրացուցիչ մեթոդներ. 

• արյան և մեզի ընդհանուր ստուգում,   

• կոագուլոգրամմա, 

• ներքին օրգանների ՈՒՁՀ, 

•Էլեկտրոկարդիոգրաֆիա, 

• քթանցքերի և գանգի խոռոչի ռենտգեն հետազոտություն, 

• քթի տոմոգրաֆիա և ՄՌՏ։ 


Քթի արյունահոսության բուժումը 

Բժիշկները բուժում են քթի արյունահոսությունը՝ կիրառելով կոնսերվատիվ և վիրաբուժական մեթոդներ: 

Կոնսերվատիվ մեթոդները ներառում են. 

• Առաջնային հատվածում տամպոնի տեղադրում։ 

• Խորքային հատվածում տամպոնի  տեղադրում. տամպոնը ռետինե կատետրով տեղադրվում է քթի խոռոչի խորքում և ամրացվում թելերով, որոնք դուրս են գալիս բերանից և քթից։ 

• Տամպոնի տեղադրմանը զուգահեռ նշանակվում է հեմոստատիկ դեղերի օգտագործում։ 


Անարդյունավետ կոնսերվատիվ թերապիայի դեպքում հնարավոր է վիրաբուժական մեթոդների կիրառումը. 

• Էլեկտրոկոագուլյացիա 

• կրիոկոագուլյացիա 

• ռադիոալիքային մեթոդ 

• լազերային կոագուլյացիա։ 


Հիշե՛ք, որ քթի արյունահոսության ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլ նաև վտանգավոր:

 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

views 11616

Նմանատիպ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Բարդություններ / միջամտություններ

«Ատամներ և մազեր ձվարանում»․ ի՞նչ է դա և ինչո՞ւ է առաջանում

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Այլ նյութեր

Սեռական հարաբերությունից հետո արյունահոսություն․ ե՞րբ է դա պատճառ, իսկ ե՞րբ՝ ազդանշան

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն

Բարդություններ / միջամտություններ

Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ե՞րբ է այն անցնում ինքնուրույն, իսկ ե՞րբ է պահանջում միջամտություն