Ինչպե՞ս օգտագործել տամպոնը, ինչպե՞ս տեղադրել...
Ինչպե՞ս օգտագործել տամպոնը, ինչպե՞ս տեղադրել...
Ստորև ներկայացված ենք ցուցումներ՝ տամպոնի օգտագործման վերաբերյալ.
• Նախ որոշեք, թե որ դիրքում է այն հարմար տեղադրել. միգուցե զուգարանակոնքին նստած կամ պարզապես կանգնած՝ մի ոտքով լոգարանի եզրին հենված։
• Փորձեք զգույշ ուղղել այն դեպի ներս՝ զգալով, թե որ ուղղությամբ է տամպոնը հնարավորինս հեշտ ներդրվում:
• Մատով նրբորեն սեղմելով ներդրեք տամպոնը՝ նախ մղելով այն հեշտոցի մեջ դեպի վեր, այնուհետ՝ դեպի հետ:
• Տամպոնը հեշտոցում տեղադրելու ընթացքում ուշադիր եղեք, որ հեռացման լարը մնա դրսում:
Ինչպե՞ս հասկանալ, որ տամպոնը ճիշտ է տեղադրված։
• Եթե տամպոնը ճիշտ է ներդրված, դուք այն չեք զգում, քանի որ գտնվում է հեշտոցի այն հատվածում, որտեղ քիչ են զգայուն նյարդերը:
• Եթե ճիշտ եք տեղադրել տամպոնը, ապա մարմնի դիրքը փոխելիս, շարժվելիս և նույնիսկ ֆիզիկական
ծանրաբեռնվածության դեպքում այն չի կարող ընկնել հեշտոցից:
• Եթե դուք նոր եք սկսել օգտագործել տամպոններ կամ առաջին անգամ եք փորձում, ապա ընտրեք չափերով ամենափոքրը։
Տամպոնի օգտագործման կարգը։
1. Հիգիենայի պարագան օգտագործելուց առաջ լվացեք ձեռքերը: Հեռացրեք տամպոնի ծայրերի փաթեթավորումն այնհատվածից, որտեղ սլաքներ են նշված։
2. Այնուհետև ներքևի հատվածից պահելով՝ հեռացրեք փաթեթավորման մնացած մասը: Մի՛ հեռացրեք տամպոնի պաշտպանիչ թևիկները, որոնք ամուր կցված են նրան:
3. Ուղղեք հեռացման լարը՝ կտրուկ քաշվելով այն։
4. Ցուցամատը դրեք հիգիենայի պարագայի հիմքի վրա և հանեք տամպոնի ծայրի պաշտպանիչ շերտը:
5. Զգուշորեն բացեք սեռական շուրթերը մյուս ձեռքի մատներով: Հեշտոցային անցքը տեղակայված է միզուղիների ևանալ անցքի միջև:
6. Թուլացեք: Զգուշորեն տեղադրեք տամպոնը հեշտոցի մեջ որքան հնարավոր է խորը: Եթե դիմադրություն եք զգում, մի փոքր փոխեք տամպոնի ուղղությունը:
7. Եթե դուք շարունակում եք տամպոնը զգալ, մի փոքր խորացրեք այն: Տամպոնը ճիշտ տեղադրելու դեպքում դուք այն չեք զգա։
Լվացե՛ք ձեռքերը։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
Նմանատիպ նյութեր

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Առատ դաշտան. պատճառները և բուժումը

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց
